News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Բելգիայի տարածքում ծառայող պրոֆեսիոնալ զինվորները եւ սպաները պետք է շաբաթական միայն 3 օր աշխատեն. նման առաջարկով հանդես է եկել զինծառայողների բելգիական արհմիությունը, հաղորդում է «Եվրոպուլսը»:

Դա կապված է նրա հետ, որ Բելգիայում զինվորականները հաճախ հեռու են ապրում բազանեևից եւ այլ ռազմական օբյեկտներից, որտեղ նրանք ծառայում են: Արդյունքում նրանք երկար ժամանակ են ծախսում ճանապարհի վրա եւ ռազմական կարիերան ավելի քիչ մարդկանց է գրավում:

Արհմիության ներկայացուցիչներն առաջարկում են սովորական աշխատանքային շաբաթը փոխարինել եռօրյայով, բայց ավելացնել աշխատաժամը մինչեւ 12 ժամ եւ հնարավորություն տալ զինվորականներին գիշերել կայանում։ Այս նորամուծությունների նախաձեռնողների կարծիքով՝ այդկերպ նրանք ազատ ժամանակ կունենան ընտանիքի հետ շփվելու եւ անձնական կյանքի համար։

Համաշխարհային բանկի տվյալներով՝ հիմա Բելգիայի զինված ուժերում ծառայում են մոտ 32 հազար տղամարդ եւ կին, 15 տոկոսով պակաս, քան 5 տարի առաջ։ Նրանք բոլորն էլ ծառայում են պայմանագրով, համընդհանուր զինապարտությունը հանվել է 2008 թվականին։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ