News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 27
USD
477.33
EUR
542.2
RUB
7.56
ME-USD
0.16
Տեսնել լրահոսը

Լյուքսեմբուրգում Եվրոպական դատարանը մերժել է ֆրանսիական «Ազգային միավորում» կուսակցության ղեկավար Մարին Լը Պենի՝ իր օգնականին ֆիկտիվ աշխատանքի տեղավորելու մասին գործի բողոքարկումը:

Հինգշաբթի AFP-ն դատարանին վկայակոչելով հաղորդել է, որ քաղաքական գործիչը սպառել է դատավճիռը բողոքարկելու հնարավորությունը եւ պետք է մոտ 300 հազար դոլար վճարի, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Դատարանը եկել է այն եզրակացության, որ Լը Պենը չի կարողացել ապացուցել, որ իր օգնականը փաստացի կատարել է իր պարտականությունները:

2018 թվականի հունիսին Եվրոպական դատարանը օրինական է ճանաչել Եվրախորհրդարանի պահանջը Լը Պենի նկատմամբ՝ վերադարձնել կառույցին 300 հազար եվրո, որը նրա հիմնադրամներից ծախսվել է քաղաքական գործչի օգնականի աշխատավարձի համար: Դրանից հետո նա բողոքարկել է դատարանի որոշումը:

Լը Պենին բացահայտել են նրանում, որ 2010-2016 թվականներին նա Եվրախորհրդարանի միջոցներով վճարել է իր օգնական Կատրին Գրիզեին, որը ինչպես նշվում  է զբաղվել է ոչ թե եվրոպական գործերով, այլ «Ազգային ճակատի» շարքերում կուսակցական գործունեությամբ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել