News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 27
USD
477.33
EUR
542.2
RUB
7.56
ME-USD
0.16
Տեսնել լրահոսը


Մայիսի 22-ին ոստիկանության Վաղարշապատի բաժնի քրեական հետախույզները, ստացած օպերատիվ տվյալները քրեական հետախուզության գլխավոր վարչության, Արմավիրի մարզային վարչության եւ Քանաքեռ-Զեյթունի բաժնի գործընկերների հետ իրացնելով, հայտնաբերել ու բաժին բերման են ենթարկել սպանության մեղադրանքով հետախուզվող 52-ամյա մի տղամարդու։

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ Էջմիածնում հաշվառված տղամարդը հետախուզվում էր անցած տարվա հունիսի 7-ից, խափանման միջոցը՝ կալանք։

Դեպքը տեղի էր ունեցել 2018 թվականի ապրիլի 23-ին Էջմիածնի Կենտրոնական հրապարակում։ Կոմիտասի հուշարձանի մոտ ծագած վեճի ընթացքում 52-ամյա տղամարդը, ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, դանակով հարվածել էր Էջմիածնի մի բնակչի նրա կրծքավանդակին։ Հիվանդանոց տեղափոխված տղամարդը դեպքից երեք ժամ հետո մահացել էր։ Հարուցվել էր քրեական գործ սպանության հատկանիշներով։ Անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներով ու քննչական գործողություններով դեպքի մի շարք հանգամանքներ պարզելուց հետո որոշում էր կայացվել 52-ամյա տղամարդուն ներգրավել որպես մեղադրյալ եւ հայտարարել հետախուզում։

Հայտնաբերված հետախուզվողին ոստիկանները ներկայացրել են դեպքի նախաքննությունը վարող Վաղարշապատի քննչական բաժին։

Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է։

Հիշեցնենք, որ խոսքը ԵԿՄ Էջմիածնի տարածքային բաժանմունքի փոխնախագահ Նվեր Հովհաննիսյանի սպանության մասին է: Նախկինում նա եղել է նաև քաղաքի մշակույթի տան տնօրենը: Նախնական տեղեկություններով Նվեր Հովհաննիսյանի և ցուցարարներից մեկի միջև վեճ է եղել, վերջինս էլ դանակով հարվածել է:

Էջմիածնում մահացու դանակահարել են ԵԿՄ փոխնախագահ Նվեր Հովհաննիսյանին

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կոշկակարի կրպակում վիճել է իր ծանոթի հետ ու դանակահարել նրան թիկունքից
Ծանոթը հրավիրվել է բաժին եւ տվել բացատրություն...
Բրազիլացի սպան փորձել է նախագահի պատվիրակության ինքնաթիռով 39 կիլոգրամ կոկաին անցկացնել
Բրազիլիայի ՌՕՈւ սպան փորձել է կոկաին անցկացնել նախագահի պատվիարկության ինքնաթիռով...
Բահամյան կղզիներում երեք շնաձկները հոշոտել են երիտասարդ աղջկան
FoxNews-ը հաղորդում է, որ նրա ընտանիքը ստորջրյա լողի ժամանակ տեսել է շնաձկներին եւ փորձել զգուշացնել նրան, սակայն Լինդսին չի լսել նրանց...
Վիեննայում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով հայեր չեն տուժել. ՀՀ դեսպանություն
Ավստրիայում ՀՀ դեսպանությունը նույն օրը կապ է հաստատել Ավստրիայի իրավասու մարմինների հետ՝ պարզելու...
ԱԻՆ-ում 40 հաստիք ավելացել է. Կառավարությունը պահուստային ֆոնդից 95,6 մլն դրամ հատկացրեց նոր վարչության համար
Նախագծի ընդունման արդյունքում նախատեսվում է իրականացնել նորաստեղծ վարչության պահպանման ծախսերը…
Լարսում արգելված բեռ տեղափոխելու գործով ձերբակալված ավտոբուսի վարորդն ազատ է արձակվել. մեղադրանք է առաջադրվել ուղևորին
Սույն գործով ձերբակալվել է ավտոբուսի ուղևորներից մեկը, ում արդեն մեղադրանք է...