News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հոկտեմբեր 17
USD
476.76
EUR
526.2
RUB
7.42
ME-USD
0.07
Տեսնել լրահոսը

Սիրիայում ահաբեկիչները 4 հրթիռ են արձակել «Հմեյմիմ» ռուսական ավիաբազայի վրա, հայտնել են Ռուսաստանի պաշտպանության նախարարությունից, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Բոլոր հրթիռները ժամանակին հայտնաբերել են ռուսական ՀՕՊ միջոցները եւ ոչնչացրել: Ռուսաստանի ՕՏՈՒ կետային հարվածով Իդլիբի ապաէսկալացիայի գոտում ոչնչացվել է գրոհայինների արձակման կայանքը»,- նշել են գերատեսչությունից:

Նշվում է նաեւ, որ Սիրիայի կառավարական զորքերը ՕՏՈՒ աջակցությամբ «Ջեբհաթ ան Նուսրայի» ահաբեկիչների հարձակումները շարունակում են հետ մղել նաեւ Իդլիբի ապաէսկալացիայի գոտ հարավային շրջաններում:

Մի քանի օրում սա ռուսական բազայի վրա հարձակման արդեն երրորդ փորձն է: Երկուշաբթի «Ջեբհաթ ան Նուսրայի» ահաբեկիչները բազայի ուղղությամբ արձակել էին 6 հրթիռ, որոնք որսել էին ՀՕՊ ուժերը:

Ավելի ուշ գրոհայինները «Հմեյմիմը» գրոհել էին եւս 17 հրթիռներով, որոնցից 8-ը հասել էին մինչեւ բազա, մնացյալը ոչնչացվել էին:

Դրանից բացի, Իդլիբում Սիրիայի կառավարական զորքերին հաջողվել էր հետ մղել գրոհայինների կողմից ճեղքման 2 փորձ: Դրանց մասնակցել են 200 գրոհայիններ, 4 հետեւակի մարտական մեքենա եւ 4 փիքափ:

«Հմեյմիմ» ավիաբազան Ռուսաստանի ՕՏՈՒ ավիացիոն խմբավորման տեղակայման վայրն է, որը 2015 թվականից մասնակցում է Սիրիայում ռազմական գործողությանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Թուրքիան կպատասխանի ԱՄՆ պատժամիջոցներին. Չավուշօղլու
Նա նաեւ ասել է, որ Թուրքիան ակնկալում է, որ ԱՄՆ Կոնգրեսը կհրաժարավի իր «կործանարար մոտեցումից»...
Թուրքիայի իշխանությունները ձերբակալել են 24 մարդու Սիրիա ներխուժումը քննադատելու պատճառով
Թուրքիայում 24 մարդ են ձերբակալել Սիրիա ներխուժումը քննադատելու համար...
Էրդողանը հրաժարվել է խոսել Թուրքիա ուղարկված ԱՄՆ փոխնախագահի հետ
Էրդողանը չի հանդիպի ԱՄՆ փոխնախագահ Փենսի հետ...
Թուրքիան անհանգիստ չէ պատժամիջոցների սպառնալիքներից եւ կշարունակի գործողությունը Սիրիայում. Էրդողան
Էրդողանն ասել է, որ Անկարան անհանգիստ չէ պատժամիջոցների սպառնալիքներից...
Գրեթե 1000 ամերիկացի զինծառայողներ, որոնք լքում են Սիրիայի հյուսիսը, կտեղափոխվեն Իրաք եւ Քուվեյթ
Ավելի վաղ Սպիտակ տունը հայտարարել է Սիրիայի հյուսիսից ամերիկյան զորքերի դուրսբերման մասին...
Բրիտանիան մտադիր է դադարեցնել Թուրքիա զենքի արտահանման նոր արտոնագրերի տրամադրումը
Բրիտանիան մտածում է դադարեցնել զենքի արտահանման արտոնագրերի տրամադրումը Թուրքիային...
Ամենաշատ