News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հունիս 25
USD
477.81
EUR
544.32
RUB
7.6
ME-USD
0.16
Տեսնել լրահոսը

Պենտագոնը կներկայացնի 10 հազար զինծառայող Մերձավոր Արեւելք ուղարկելու ծրագիր՝ Իրանի կողմից պոտենցիալ սպառնալիքներից պաշտպանությունն ուժեղացնելու նպատակով, տեղեկացնում է AP-ը՝ հղում կատարելով պաշտոնյաներին։

Նրանց խոսքով՝ վերջնական որոշումը դեռ ընդունված չէ, եւ պարզ չէ՝ հավանություն կտա՞ արդյոք Սպիտակ տունն այդ ծրագրին։ Պաշտոնական անձինք հայտարարել են, որ այդ քայլը պատասխան չէ որեւէ նոր սպառնալիքի Իրանի կողմից, այլ ուղղված է տարածաշրջանում անվտանգության ամրապնդմանը։ Նրանք ասել են, որ խոսքը պաշտպանական ուժերի, ինչպես նաեւ Patriot ՀՕՊ համակարգերի, լրացուցիչ նավերի տեղակայման եւ Իրանին հետեւելու ջանքերը խորացնելու մասին է։

Ավելի վաղ պետքարտուղար Մայք Պոմպեոն ասել էր, որ Թրամփը ուժերի դասավորությունը տարածաշրջանում գնահատում է «ամեն օր»։ «Մենք գնահատում ենք ռիսկերը, որպեսզի համոզվենք, որ մեզ մոտ ամեն բան ճիշտ է»,- ասել է նա։

ԱՄՆ պաշտոնական անձինք որոշ մանրամասներ են ներկայացրել իրանական սպառնալիքների մասին, բայց չեն նշել, որ դրանք ի սկզբանե կապված են իրանական ոչ մեծ նավերում տեղակայված հրթիռների հետ։

Պոմպեոն եւ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Փաթրիկ Շանահանն օրենսդիրներին ասել են, որ ԱՄՆ-ը ձգտում է զսպել, այլ ոչ թե սադրել Իրանին, անգամ մեղադրելով Թեհրանին Մերձավոր Արեւելքում ԱՄՆ շահերին սպառնալու մեջ։ Շանահանն ասել է լրագրողներին. «Մեր գլխավոր խնդիրը ներկա պահին Իրանի հաշվարկները կանխելն է»։

Բայց շատերը Կոնգրեսում թերահավատորեն են վերաբերվում Իրանի հանդեպ վարչակազմի մոտեցմանը՝ հարց տալով՝ արդյոք արձագանքո՞ւմ է այն իրանյան նոր սպառնալիքներին, թե՞ սրում է իրավիճակը, որը կարող է հանգեցնել պատերազմի։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Միջազգային էներգետիկ գործակալությունն անհանգստացած է Մերձավոր Արեւելքում լարվածությամբ
Կարող է ազդեցություն ունենալ գլոբալ էներգետիկ անվտանգության վրա...
Լիբիայում Տրիպոլին գրավելու դեպքում կստեղծեն նոր կառավարություն
Նոր կառավարություն կստեղծվի, եթե Տրիպոլին գրավվի...
Թուրքիայի «հակաահաբեկչական» գործողությունն Իրաքում Աթաթյուրքի «Ազգային ուխտի» իրականացման փորձ է. թյուրքագետ
Աթաթյուրքի «Ազգային ուխտն» այսօր...
Թուրքիայում հայտարարել են Իրաքում հակաահաբեկչական գործողություն սկսելու մասին
Թուրքիան հակաահաբեկչական գործողություն է հայտարարել Իրաքում...
Թրամփը նշել է Իրանի հետ բանակցությունների պայմանները
Թրամփը դրական կընդունի, եթե Իրանը ցանկանա բանակցել...
Եմենի հուսիթները հայտարարել են, որ դրոնի միջոցով հարձակվել են Սաուդյան Արաբիայի օդանավակայանի վրա
Արդյունքում օբյեկտում հրդեհ է բռնկվել: Վնասի չափի եւ զոհերի մասին չի հաղորդվում...