News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Միացյալ Նահանգները պետք է ուղղի իր «ոչ ճիշտ գործողությունները» առեւտրային բանակցությունները շարունակելու համար։ Այս մասին ասել է Չինաստանի առեւտրի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Գաո Ֆենգը այն բանից հետո, երբ ԱՄՆ-ը սեւ ցուցակ է մտցրել չինական Huawei ընկերությունը, տեղեկացնում է Reuters-ը։

«Եթե Միացյալ Նահանգները ցանկանում է շարունակել առեւտրային բանակցությունները, պետք է անկեղծություն ցուցաբերի եւ ուղղի իր ոչ ճիշտ գործողությունները։ Բանակցությունները կարող են շարունակվել միայն հավասարության եւ փոխադարձ հարգանքի հիման վրա»,- ասել է Գաո Ֆենգը ամենշաբաթյա ճեպազրույցում։ «Մենք ուշադիր կհետեւենք իրադարձություններին եւ անհրաժեշտ պատասխաններ կպատրաստենք»,- ասել է նա։

Նրա խոսքով՝ Միացյալ Նահանգները զգալիորեն սրել է առեւտրային պատերազմը եւ ավելացրել ռեցեսիայի ռիսկը համաշխարհային տնտեսությունում։

Միացյալ Նահանգները մեղադրում է Huawei-ին Չինաստանի կառավարության համար աշխատելու եւ այն գործողությունների համար, որոնք հակասում են ազգային անվտանգությանը։ Թրամփի վարչակազմը փոքր-ինչ մեղմել է դիրքորոշումն այս շաբաթ՝ ընկերությանը մինչեւ օգոստոսի 19-ը ԱՄՆ-ում ապրանքներ գնելու արտոնագիր տալով, որպեսզի նվազագույնի հասցնի հաճախորդների վնասը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ