News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հոկտեմբեր 17
USD
476.76
EUR
526.2
RUB
7.42
ME-USD
0.07
Տեսնել լրահոսը

Ամերիաբանկի կողմից մեկնարկած «Ապրիր հայերեն» արշավի վերջնաժամկետը երկարաձգվում է մինչեւ ս.թ. հունիսի 30 ներառյալ: Արշավի շրջանակներում ս.թ. մայիսի 23-ից  կմեկնարկի Ամերիաբանկի 2020թ. Կորպորատիվ նվերների գնման մրցույթ, որին կարող են մասնակցել հայրենական արտադրության այն ընկերությունները, որոնք կբավարարեն մրցույթի պայմաններով սահմանված պահանջները: Մրցույթի մասնակցության համար անհրաժեշտ է  [email protected] էլ. հասցեին ուղղարկել նամակ-առաջարկ մինչեւ ս.թ. հունիսի 24-ը, որից հետո վերջնական արդյունքները կհավաքագրվեն եւ Բանկի կողմից նախնական ֆիլտրում  անցած մասնակիցների ցանկը կտեղադրվի բանկի պաշտոնական կայք` հանրային քվեարկության: Հաղթող կճանաչվեն ամենաշատ ձայն հավաքած առաջարկները:

Մրցույթի արդյունքները կամփոփվեն եւ հաղթողների անունները կհրապարակվեն մինչեւ ս.թ. հուլիսի 22-ը Ամերիաբանկի ֆեյսբուքյան պաշտոնական էջում:

Մրցույթի արդյունքներով հաղթող ճանաչված ընկերությունները կստանան նվերների ձեռքբերման պատվեր Ամերիաբանկի կողմից:

Չմոռանանք հիշեցնել նաեւ «Ապրիր հայերեն» արշավի պայմանները, որի համատեքստում իրականացվում է այս մրցույթը. արշավի շրջանակներում Ամերիաբանկում ՀՀ դրամով ավանդ ներդնելիս, Բանկի հաճախորդները կստանան հայրենական արտադրության նվեր եւ, բացի այդ, հնարավորություն կունենան.

  • անվճար բացել մեկական հաշիվ ՀՀ դրամով եւ արտարժույթով
  • անվճար ստանալ Օնլայն /Մոբայլ բանկ համակարգ (Ամերիա Թոքեն ծրագրային ապահովման կոդի օգտագործմամբ)
  • անվճար տարեկան սպասարկմամբ ստանալ մեկ VISA Classic կամ MasterCard Standard վճարային քարտ:

Նշենք, որ «Ապրիր հայերեն» արշավի ներքո դրամային ավանդները ներդրվելու են Բանկում գործող պայմաններով՝ բացառությամբ ավանդի գումարի եւ ժամկետի.

  • Ավանդի նվազագույն գումարը սահմանվում է 200,000 ՀՀ դրամ
  • Ավանդի նվազագույն ժամկետը` 91 օր:

ՀՀ դրամով ավանդ ներդնելու առավելությունների վերաբերյալ տեսահոլովանկին կարող եք ծանոթանալ ստորեւ:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Թուրքական Halkbank-ը ԱՄՆ-ի մեղադրանքները կապել է Սիրիա ներխուժման հետ
Halkbank-ը հայտարարել է, որ «չի խախտել պատժամիջոցները եւ չի գտնվում ԱՄՆ արդարադատության նախարարության ենթադասության տակ...
ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ բանկը կսպասարկի չինական UnionPay քարտերը (ֆոտո)
Այսօր մեզ համար շատ նշանավոր օր է. կնքեցինք պայմանագիր, որով հնարավորություն կունենանք Հայաստանում սպասարկել ամենադինամիկ զարգացող վճարային համակարգերից մեկի...
Արդշինբանկը սկսել է պարտատոմսերի 2-րդ թողարկումը
Տեղաբաշխումը կավարտվի 2019թ դեկտեմբերի 10-ին: Պարտատոմսերի մարումը կիրականացվի 2022 թվականի հունվարի 10-ին...
Շվեդիան ուսումնասիրում է թվային կրոնի թողարկման հնարավորությունը
Այն բանից հետո, երբ Facebook-ը ներկայացրեց Libra նախագիծը, միանգամից մի քանի երկիր հայտարարեց նման մշակումների մասին...
Քննարկվել են Հայաստանում China Union Pay ֆինանսական ծառայությունների ընդլայնման հնարավորությունները. ԿԲ
Union Pay-ը համաշխարհային ֆինանսական շուկայում գործող վճարային համակարգ է: Բանկը ունի թողարկված ավելի քան 7 մլրդ քարտեր, որոնք գործում են 157 երկրում…
Դարձի՛ր բարերար. գործարկվել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի նոր կայքը
Մեկնարկեց ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկի և «Հայաստան» համահայկական հիմնադրամի նոր համագործակցությունը...
Ամենաշատ