News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հունիս 25
USD
477.81
EUR
544.32
RUB
7.6
ME-USD
0.16
Տեսնել լրահոսը

ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը այսօր՝ մայիսի 23-ին, կառավարությունում լրագրողների հետ ճեպազրույցում իր իրավական վերլուծությունը կատարել է բավականին նեղ իրավական տիրույթում։ Այս մասին NEWS.am-ին հայտնում են ՊՎԾ լրատվական ծառայությունից։ 

«ՀՀ պետական վերահսկողական ծառայությունը, անդրադառնալով այսօր կառավարության նիստից հետո ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանի մեկնաբանությանը՝ կապված ՀՀ պետական վերահսկողական ծառայության կողմից ՀՀ ոստիկանությունում կատարած ուսումնասիրությունների արդյունքների վերաբերյալ, հարկ է համարում ընդգծել՝

Թեեւ ոստիկանապետն իր ճեպազրույցում, մեկնաբանելով «ՀՀ պետական վերահսկողական ծառայության մասին» օրենքը, թվարկել է որոշակի գործողությունների հաջորդականություն, որոնք պետք է պահպանվեն ծառայության ուսումնասիրությունների ընթացքում, սակայն վերջինս հաշվի չի առել ՀՀ քրեական քաղաքականությունից բխող մի կարեւոր սկզբունք. այն է՝ առերեւույթ հանցագործության հատկանիշներ պարունակող ցանկացած տեղեկատվություն պետք է ստուգվի քրեադատավարական ընթացակարգի միջոցով, ինչը ենթադրում է, որ պետական վերահսկողական ծառայությունը իր վերահսկողական գործառույթի իրականացման ընթացքում առերեւույթ հանցագործության մասին վկայող տեղեկություններ հայտնաբերելիս ցանկացած պարագայում պարտավոր է այդ տեղեկությունները տրամադրել իրավապահ մարմնի։ Նշվածը թույլ է տալիս փաստել, որ ոստիկանապետն իր իրավական վերլուծությունը կատարել է բավականին նեղ իրավական տիրույթում, հաշվի առնելով միայն «ՀՀ պետական վերահսկողական ծառայության մասին» օրենքը, ինչի արդյունքում ճեպազրույցի ընթացքում ոչ պրոֆեսիոնալ դիրքորոշում է հայտնել։

Ավելին՝ հարցի իրավական կողմը բազմակողմանի ուսումնասիրելու փոխարեն ոստիկանապետն իրեն իրավունք է վերապահել հանդես գալու այնպիսի որակումներով, որոնք զուրկ են որեւէ հիմքից եւ հարիր չեն պետական պաշտոնյային։

Միեւնույն ժամանակ, պետական վերահսկողական ծառայությունը հորդորում է վարչապետի վերահսկողական գործառույթն ապահովող մարմնի ներկայացուցչի վերաբերյալ կարծիք հայտնելիս լինել առավել շրջահայաց եւ խուսափել չհիմնավորված որակումներ տալուց։

Ավելացնենք նաեւ, որ խնդրո առարկա ուսումնասիրության արդյունքներն արդեն ամփոփվել են եւ վաղը կներկայացվեն ՀՀ հատուկ քննչական ծառայություն»,–նշված է ՊՎԾ արձագանքում։

Հիշեցնենք, որ Վալերի Օսիպյանը կառավարության ճեպազրույցում նշել էր, որ ՊՎԾ–ի հայտարարությունը պոպուլիստական բնույթ էր կրում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իրենք մոռանում են, որ ժողովրդի սերը տատանվող երեւույթ է. Ռոբերտ Քոչարյան
Իրենց քայլերով իշխանություններն արեցին ամեն ինչ իմ քաղաքականություն վերադառնալու համար…
ԱԺ արտահերթ նստաշրջանը շարունակվում է. օրակարգում են Հարկային օրենսգրքի փոփոխությունները (ուղիղ)
Նախորդ օրը ԱԺ-ն ի գիտություն է ընդունել ՀՀ հաշվեքննիչ պալատի 2018 թվականի գործունեության վերաբերյալ տարեկան հաղորդումը...
Փաշինյանը Մասիսում մասնակցում է Ֆրանկոֆոնիայի զբոսայգու եւ Ընտանեկան մարզահամալիրի բացմանը (ուղիղ)
Մասիս քաղաքում տեղի է ունենում...
«Ժողովուրդ». Իսկ որտե՞ղ է «սիրուն աղջիկը». ԱԺ-ում բուռն քննարկումների հետքերով
Սակայն հետաքրքիր է, որ մինչ խորհրդարանում բոլորը որոշել էին խոսել Տաթեւիկ Ռեւազյանից...
«Հրապարակ». «Քաղաքացիական պայմանագիրը» փակում է գրասենյակները
Ո՞րն է այդ որոշման պատճառը՝ ծախսերի խնայողությա՞ն են գնում...
«Փաստ». Խորհրդարանը դեռեւս արձակուրդ չի գնա. Կառավարությունը չի թողնի
Հենց այդ պատճառով էլ օրենսդիրներն իրենց ամառային հանգիստը կարող են պլանավորել լավագույն դեպքում...