News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հոկտեմբեր 17
USD
476.43
EUR
529.69
RUB
7.45
ME-USD
0.08
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ը, ԵՄ-ն եւ Ճապոնիան աշխատում են ավարտին հասցնել արտադրական սուբսիդիաների նկատմամբ գլոբալ կանոնների բարեփոխման հարցով առաջարկները, որոնք ուղղված են Չինաստանի զսպմանը, հաղորդում է Reuters-ը:

ԱՄՆ առեւտրային ներկայացուցիչ Ռոբերտ Լայթհայզերը, առեւտրի հարցով եվրահանձնակատար Սեսիլիա Մալմստրեմն ու Ճապոնիայի էկոնոմիկայի նախարար Հիրոսիգե Սեկոն այսօր հանդիպել են եւ քննարկել վերջին իրադարձությունները:

Համատեղ հայտարարության մեջ ասվում է, որ ընդհանուր տեքստի մշակման առաջընթաց է գրանցվել: Տեքստը վերաբերում է թափանցիկության բարձրացմանը, վնասակար սուբսիդիաների սահմանմանը:

«Կողմերն իրենց աշխատակիցներին համապատասխան հրամաններ են տվել»,- ասվում է հայտարարության մեջ:

Հայտարարության մեջ չի հիշատակվում Չինաստանը, սակայն նշվում է չինական տնտեսության էլեմենտների մասին, որոնք խեղաթյուրում են գլոբալ մրցակցությունը:

Առեւտրի համաշխարհային կազմակերպության 164 անդամները, ներառյալ Չինաստանը, պետք է հավանության արժանացնեն բարեփոխումները, որոնք կընդունվեն գլոբալ առեւտրային մարմնի կողմից: 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ