News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նախկին պետքարտուղար Ռեքս Թիլերսոնին «քարի պես բութ» է անվանել՝ մեկնաբանելով վերջինիս այն հայտարարությունը, որ Թրամփը վատ էր պատրաստված ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման համար:

«Ռեքս Թիլերսոնը քարի պես բութ է եւ վատ էր պատրաստված պետքարտուղար լինելու համար: Հորինել է այն պատմությունը, որ ես վատ էի պատրաստված Պուտինի հետ հանդիպման համար: Չեմ կարծում, որ Պուտինը կհամաձայնվի»,- Twitter-ում գրել է Թրամփը:

«Թրամփը վատ էր պատրաստված Պուտինի հետ հանդիպմանը: Նա իր ռուս գործընկերոջը թույլ տվեց սեփական օրակարգն առաջ քաշել, իսկ ամերիկացի պաշտոնյաները վատ դրության մեջ հայտնվեցին»,- ասել էր Թիլերսոնը: 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ