News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հոկտեմբեր 17
USD
476.76
EUR
526.2
RUB
7.42
ME-USD
0.07
Տեսնել լրահոսը

Առաջարկում եմ «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամին ազատել վճարումից՝ «Ազդարար» կայքում հրապարակման համար: Այս մասին այսօր ՀՀ ԱԺ պետաիրավական հարցերով մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ հայտարարեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը: Պատգամավորը նշեց, որ վերջին զեկույցի համաձայն՝ գումարը կազմում է 80 հազար դրամից ավել, սակայն այդ հարցը բարոյական հարթության վրա է գտնվում:

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նազելի Բաղդասարյանի հարցին, թե ո՞րն է Տիգրան Ուրիխանյանի հետաքրքրվածությունը՝ հաշվի առնելով, որ նա հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդի անդամ է, Ուրիխանյանը պատասխանեց, որ դա ոչ կոռեկտ հարց է: «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորը հավելեց, որ անթույլատրելի է, որ վիրավոր զինվորների բուժման համար նախատեսված հիմնադրամը գումար վճարի պետական կայքի հրապարակման համար:

Նազելի Բաղդասարյանն առաջարկեց հարցը հետաձգել եւ ընդլայնել հիմնադրամների շրջանակը, քանի որ կան նաեւ այլ կարեւոր հիմնադրամներ:

«Այդ հարցը բարձրացրել է նաեւ պաշտպանության նախարարը, սակայն այնպիսի տպավորություն է, որ եթե նախաձեռնությունն ընդդիմությանն է, ապա այն չի ընդունվում կամ դրա ընդունումը հետաձգվում է»,- ընդգծեց Տիգրան Ուրիխանյանը:

ՀՀ արդարադատության փոխնախարար Արտակ Ասատրյանը նշեց, որ բացասական եզրակացություն է տրվել՝ այլ հիմնադրամների նկատմամբ խտրական մոտեցումից խուսափելու համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ