News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը


Երկրում տեղի ունենցած փոփոխություններից անցել է մեկ տարի, եւ մեր հասարակության սպասելիքները չեն արդարացել։ Այս մասին այսօր՝ մայիսի 23-ին, Ազատության հրապարակում ՀՅԴ հրավիրած հանրահավաքին ասաց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։

«ՀՀ իշխանությունները չունեն երկրի զարգացման տեսլական եւ պրոֆեսիոնալ թիմ՝ երկրի առջեւ ծառացած խնդիրները լուծելու համար։ Իշխանությունները շարունակում են աշխատել, ապրել, շնչել, արտաշնչել եւ ապրել անցյալով, որովհետեւ անցյալի մասին խոսելը հեշտ է եւ անպատասխանատու, իսկ ապագայի մասին խոսելը դժվար է եւ պատասխանատու»,–նշեց նա։

ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչը իշխանություններին ասում է՝ դուք այլեւս իշխանություն եք, «դուխով»-ի ժամանակն անցել է. «Դա այլեւս ակտուալ չէ։ Ժամանակն է գործել խելքով եւ մտքով։ Մենք վիճակը գնահատում ենք տագնապեցնող։ Համոզված ենք, որ սխալ ընթացքով ճիշտ հանգրվանի հասնել հնարավոր չէ»։

Նա վերահաստատեց՝ ՀՅԴ–ն եւս մշտապես կարեւորել է երկրի արդարադատության համակարգի արմատական բարեփոխման հարց. «Այո, բարեփոխումների անհրաժեշտություն կա, բայց դրանք պետք է իրականացնել սահմանադրությանը համապատասխան, ոչ թե սպառնալինքերով ու ամբոխավարությամբ․ այս ճանապարհով երկիրը վերջնական կտանեք քաոսի»։

ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչը իշխանություններին առաջարկեցին օգնել՝ հանուն մեր երկրի զարգացման. «Հիմա էլ ասում ենք՝ պատրաստ ենք ձեզ օգնել, օգնել ոչ թե հանուն ձեզ, այլ հանուն երկրի, օգնել՝ անշահախնդիր, ո՛չ պաշտոնի կարիք ունենք, ո՛չ աշխատավարձ ենք ուզում, ո՛չ էլ պարգեւավճար»։

Հիշեցնենք, որ ՀՅԴ–ն հանրահավաք է հրավիրել` ներկայացնելու երկրում առկա իրավիճակից դուրս գալու ելքերի վերաբերյալ իրենց մոտեցումներն ու տեսակետները։

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ