News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը


Ազատության հրապարակում Դաշնակցությունը հանրահավաք է հրավիրել։ Պատճառը հայտարարել էին նախօրոք՝ այլակարծության ագրեսիվ մերժում, գրոհ դատական համակարգի վրա, դավադիրներ փնտրելու մտասեւեռում, որ հարվածի տակ է դնում ազգային անվտանգությունը։ Արդեն ամբիոնից հայտարարվեց՝ վիճակը լուրջ է, եւ մենք եկել ենք ասելու՝ լրջացեք։

ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը հրաժարական է տվել։ Նա մի երկար տեքստ է հրապարակել՝ բացատրելով հեռանալու պատճառները։ Նախ այս օրերին, երբ համալսարանը տոնում է 100-ամյակը, ոչ մի պաշտոնյա չի շնորհավորել․ «Համալսարանի 100-ամյակը պետական մակարդակով չնշելն ազգային ամոթ, խայտառակություն կարող է լինել»,- գրել է Արամ Սիմոնյանը։ Հրաժարականի քայլով նա նաեւ ցանկացել է կանխել իր պաշտոնանկությունը։ Ասել է «Եթե ես այսօր հրաժարական չտամ, միեւնույն է, էլի օրենքի խախտումով դա արվելու է: Ես արդեն տեղյակ եմ՝ փոխելու են Հոգաբարձուների խորհրդի ամբողջ կազմը, որ կարողանան ինձ հանելու հաճույքը ստանալ: Ես այդ հաճույքը նրանց չեմ պատճառի»:

ՊՎԾ-ն եւ ոստիկանությունը հեռակա վեճի մեջ են մտել։ Պետական վերահսկողական ծառայությունը, ուսումնասիրելով պետհամարանիշների ձեռքբերման գործընթացը, արձանագրել է, որ 2008-ից սկսած խախտվել է գնումների մասին օրենքը։ Այսօր ոստիկանապետ Վալերի Օսպիպյանը մի երկու կոշտ որակումով հիշեց ՊՎԾ-ին, ասաց՝ պոպուլիստական հայատարարություն է, եւ դիլետանտիզմի կասկած հայտնեց։

Ոստիկանապետի այս հարցազրույցին շուտով արձագանքեց ՊՎԾ-ն․ «Հարցի իրավական կողմը բազմակողմանի ուսումնասիրելու փոխարեն ոստիկանապետն իրեն իրավունք է վերապահել հանդես գալու այնպիսի որակումներով, որոնք զուրկ են որեւէ հիմքից եւ հարիր չեն պետական պաշտոնյային»,- հայտարարել են ՊՎԾ-ից եւ նաեւ տեղեկացրել, որ ուսումնասիրության արդյունքներն արդեն ամփոփվել են եւ վաղը կներկայացվեն Հատուկ քննչական ծառայություն։

Հայաստանի եւ Չինաստանի միջեւ վիզային ռեժիմը հանվում է։ Կառավարությւոնն այսօր հավանություն տվեց այդ համաձայնագրի ստորագրմանը։ ԱԳ փոխնախարարը նշեց, որ այս նախագծով երկու երկրների միջեւ հաստատվում է առանց վիզային ռեժիմ, որով Հայաստանի եւ Չինաստանի քաղաքացիներն ազատվում են մուտքի արտոնագրի պահանջից 90 օր ժամկետով: Ի դեպ, Ադրբեջանը նույնպես դիմել է նման համաձայնագիր ստորագրելու խնդրանքով, բայց Պեկինից մերժում է ստացել։

Երեք անձի առեւանգման եւ ապօրինի զենք-զինամթերք պահելու համար մեղադրվող Արթուր Ասատրյանի գործը հասել է դատարան։ Արթուր Ասատրյանը՝ ավելի հայտնի որպես Դոն Պիպո, այսօր լրագրողներին հայտարարեց, որ որեւէ առնչություն չունի այնի զենքի հետ, որ հայտնաբերվել էր իր առանձնատնից։ Դոն Պիպոն նաեւ պնդեց, որ Մանվել Գրիգորյանի հետ հակամարտության մեջ երբեք չի եղել, ավելին՝ կուզեր նա ազատվեր, ինքն էլ նվերով գնար տեսության։

Վանաձոր քաղաքում այսօր գործադուլ էին անում երթուղայինի վարորդները Նրանք, մեքենաները շարել էին Հայքի հրապարակում և հրաժարվում էին դուրս գալ երթուղի։ Բողոքի պատճառը գազի գինն ու որակն էր։ Վարորդները պատմել են, որ հիմա երբ գազը վաճառվում է կիլոգրամով, 1 լիցքավորման ժամանակ 2000 դրամից ավելի տարբերություն է լինում եւ արդեն քանի օր է՝ պարտք վերցնելով են աշխատում։ Բողոքող վարորդներին ընդունեց մարզպետը, խոստացավ դիմել իրավապահ մարմիններն, որպեսզի ստուգվի գազի գինի և որակի համապատասխանությունը։ Համոզիչ չեղավ։

Դոլարի փոխարժեքն այսօր աճել է՝ կազմելով 479 դրամ։ Եվրոյի փոխարժեքը կազմել է 534 դրամ, բրիտանական ֆունտը՝ 606, իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 7 ու 42 դրամ:

Մայիսի 24-ին Հայաստանի մարզերի մեծ մասում սպասվում է անձրեւ եւ ամպրոպ: Որոշ  վայրերում հնարավոր է կարկուտ: Երեւանում օրվա երկրորդ կեսին սպասվում է անձրեւ եւ ամպրոպ: Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +12+14, վաղը ցերեկը՝ +26+28:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչպե՞ս են հայերը Սպահանում դիմավորել Ամանորը
Իրանահայ համայնքը Իրանի ազգային փոքրամասնություններից ամենախոշորն է․․․
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Առաջին անգամ Հանրապետության տոնին գլխավոր հանդիսավայրը փակ է եղել լրագրողների եւ քաղաքացիների համար…
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Այսօր առավոտյան հերթական անգամ հայ հանրությունը փոթորկվեց սահմանից ստացված լուրից: Գեղարքունիքի սահմանային գոտում...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 26․05․2021
Սյունիքում երեկ հերթական բախումն է տեղի ունեցել հայ զինծառայողների եւ Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանցի զինվորականների միջեւ...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 25․05․2021
Երեկվանից սկսած Հայկական զինուժը երեք կորուստ ունի, որոնցից մեկը՝ մարտական...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 24․05․2021
Վերջին օրերին լուրեր էին շրջանառվում, որ 44-օրյա պատերազմի օրերին Ջրականից նահանջելիս 160 հայ զինվոր անցել...
Ամենաշատ