News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Մենք հիմնավորված մտահոգություններ ունենք , որ իշխանության որդեգրած քաղաքականությունը մեզ լավ տեղ չի հասցնելու: Այս մասին այսօր՝ մայիսի 23-ին, Ազատության հրապարակում ՀՅԴ հրավիրած հանրահավաքում ասաց ՀՅԴ ԳՄ անդամ, Գյուղատնտեսության նախկին նախարար Արթուր Խաչատրյանը:

Նա նշեց, որ սիրո եւ համերաշխության Հայաստանում իրենք չեն կարող արտահայտվել, որովհետեւ կարող են թշնամի դիտվել. «Սիրո եւ համերաշխությունն այն չէ, որ մեծամասնությունը համերաշխաբար ճնշում է փոքրամասնությանը, այլ նրանում է, որ թե՛ մեծամասնությունը, թե՛ փոքրամասնությունը ազատորեն կարող է կարծիք հայտնել»,- ասաց նա եւ հայտարարեց, որ այլևս չեն կարող լուռ մնալ:

Անդրադառնալով ՀՀ վարչապետի կողմից օրեր առաջ ներկայացրած 100 ձեռքբերումների մասին՝ Խաչատրյանը հայտարարեց, որ այդ ձեռքբերումները դեռեւս որեւէ շոշափելի արդյունքի չեն հանգեցրել:

«Բա եթե արդյունքների մասին չենք կարող խոսել, ապա այդ չեղած արդյունքներն ինչպե՞ս են ձեռքբերումներ ներկայացվում»,- ասաց ՀՅԴ անդամը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ