News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հնդկաստանի Հանրապետության վարչապետ Նարենդրա Մոդիին՝ վարչապետի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ: Այս մասին NEWS.am-ին տեղեկացնում են ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Վարչապետի ուղերձում, մասնավորապես, ասված է. «Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Հնդկաստանի վարչապետի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ։ Հնդկաստանի ժողովուրդը սեփական ընտրությամբ վերահաստատեց իր աջակցությունը Ձեր ծրագրերին և վստահությունը՝ Ձեր առաջնորդության սկզբունքներին: Մաղթում եմ Ձեզ շարունակական հաջողություններ և նոր հանգրվաններ Հնդկաստանի աննախադեպ վերելքն առաջնորդելու ճանապարհին։

Մեր ժողովուրդների միջև դարերի խորքից եկող ամուր բարեկամությունը դիվանագիտական հարաբերությունների հաստատումից հետո կայուն զարգացում է ապրել: Ուրախությամբ պետք է նշեմ առևտրի, զբոսաշրջության և կրթության ոլորտներում մեր արդյունավետ համագործակցությունը: Վերջերս մեր երկրները նախաձեռնեցին նաև փոխգործակցություն ռազմատեխնիկական բնագավառում, ինչը նոր որակ է հաղորդում երկկողմ հարաբերություններին։ Վստահ եմ, որ մեր ժողովուրդների միջև փոխադարձ վստահության խորացումն ամուր հիմք կծառայի՝ բացահայտելու նոր փոխշահավետ հեռանկարներ և համագործակցության խոստումնալից ուղիներ։

Հայ-հնդկական օրակարգում առկա զարգացումները քննարկելու և ամրապնդելու նպատակով՝ սիրով հրավիրում եմ Ձեզ պետական այց կատարելու Հայաստանի Հանրապետություն՝ Ձեզ հարմար ժամկետում»։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ