News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Խոսում են Արցախի հարցի չլուծվածության մասին, բեռը թողնում են ժողովրդի վրա. 30 տարի առաջ լուծումը տրված է եղել: Այս մասին այսօր՝ մայիսի 23-ին, ՀՅԴ հանրահավաքի ժամանակ հայատարարեց ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանը:

Արցախը հեղափոխության օջախ դարձնելու մասին վարչապետի զգուշացմանը Գեղամ Մանուկյանն արձագանքեց․«Ի՞նչ հեղափոխություն, երբ Արցախում հեղափոխությունը վաղուց՝ 1988թ.-ին է եղել՝ ազգային-ազատագրական հեղափոխություն։ Հիմա խոսում են լոկ իշխանափոխության մասին, հիմա էլ Արցախից պահանջում են ինդուլգենցիա՝ մեղքերի քավություն, ենթակայության խոստում»,- ասաց Մանուկյանը։

Նա նաեւ նշեց, որ անցնող մեկ տարվա մեջ հեղափոխությունն ու Արցախը կապելով իրար, հեղափոխությունը վեր դասեցին Արցախյան ազատագրական պայքարից. «Օրերս ականատես եղանք մեկ այլ բանի՝ դավադիրներ, որ ուզում են պատերազմ սկսել, եւ մեղքը գցել իշխանությունների վրա: Բանակն է սկսում պատերազմը, հետեւաբար, դավադիրը բանա՞կն է, զինվո՞րը, գեներա՞լը: Այնքան է անլուրջ դարձել վիճակը, որ ծնողի պես, մեծական, մի քիչ փորձառություն ունեցող մարդու նման պարզապես պետք է ասվի՝ լրջացե՛ք»։

Ապրիլյան դեպքերի քննիչ հանձնաժողով ստեղծելու նախաձեռնության վերաբերյալ Գեղամ Մանուկյանն ընդգծեց՝ Ապրիլյան պատերազմի հետաքննությունը շոու չէ. «Հրապարակների, ելույթի բան չէ, Ռոբերտ Աբաջյանի պապիկի շոու մի' արեք: Մի′ արեք, ձեզ չեն ներելու»,- ասաց Մանուկյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ