News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հոկտեմբեր 17
USD
476.43
EUR
529.69
RUB
7.45
ME-USD
0.08
Տեսնել լրահոսը

Ստացվում է հրեշավոր կոնսեսուս Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարության միջև, որ եթե պատերազմ լինի մեղավորն Արցախն է։ Ֆեյսբուքյան գրառմամբ այսպիսի կաչծիք է հայտնել ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը․

Նրա գրառման մեջ նաեւ ասված է․

«Դուք հո հիվա՞նդ չեք։

Ո՞նց կարելի է նման կարճամիտ, անգրագետ քաղաքական «կոզրներ» տալ քո թշնամուն։

Եթե կան այդ մարդիկ, բռնի՛ր, պատժի՛ր։

Եթե կան, չես կարողանում, ուրեմն դու քո տեղում չես, իսկ եթե չկան ու նման բաներ ես խոսում, դու պատասխան ես տալու և՛ օրենքի, և՛ պատմության առջև»։

Հիշեցնենք, որ մայիսի 20-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը բարձրաստիճան պաշտոնյաների հետ խորհրդակցության ժամանակ հայտարարել էր․ «Չնայած բոլորիս ակնհայտ է, որ մեր երկրում գործած համակարգային կոռուպցիայից Արցախի մեր հայրենակիցները հաճախ ավելի շատ են տուժել, բայց այդ համակարգերի որոշ պաշտոնյաներ գործադրում են կոռուպցիոն կապերը՝ Արցախում Հայաստանի կառավարության և անձամբ վարչապետի դեմ ստահոդ քարոզչություն իրականացնելու համար: Դեռևս նախորդ տարվա խորհրդարանական ընտրությունների քարոզարշավին ասել եմ, որ այս ամենը վերլուծելով՝ դրա տակ տեսնում եմ ընդհուպ դավադիր պատերազմ հրահրելու, անգամ որոշ տարածքներ հանձնելու և տեղի ունեցածի պատասխանատվությունը Հայաստանի կառավարության վրա դնելու հեռահար նպատակ»։

Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ