News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հատուկ ծառայությունների ղեկավարությանը հանձնարարել է գլխավոր դատախազ Ուիլյամ Բարին «արագ եւ լիակատար աջակցություն» ցույց տալ, որն ուսումնասիրում է Ռուսաստանի հետ Թրամփի ընտրական շտաբի հնարավոր դավադրության քննության աղբյուրները (քննությունը ղեկավարել էր հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլլերը), փոխանցում է «Ամերիկայի ձայնը»: 

Թրամփը փորձեր է ձեռնարկում «հետաքննելու քննությունը» եւ հերքելու հատուկ դատախազի եզրակացությունները այն ժամանակ, երբ դեմոկրատների շարքերում նախագահի իմփիչմենթի գաղափարի կողմնակիցների թիվը մեծանում է:

Սպիտակ տան մամուլի քարտուղար Սառա Սանդերսը հայտարարել է, որ Թրամփը Բարին տրամադրել է քննության փաստաթղթերը գաղտնազերծելու «ընդարձակ լիազորություններ»:

Թրամփը պնդում է, որ իր շտաբը դարձել է «լրտեսության» զոհ, չնայած հետախուզական ծառայությունների ներկայացուցիչները պնդում են «ռուսական քննությանը» նախորդած գործողությունների օրինականության մասին:

Հատուկ դատախազ Մյուլլերի զեկույցում փաստագրված են 2016 թվականի նախագահական ընտրությունների ընթացքին միջամտելու Մոսկվայի փորձերը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ