News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

ԱՄՆ առեւտրի նախարարությունը երկրի իշխանություններին առաջարկել է փոխհատուցման մաքսատուրքերի սահմանման նոր կանոններ ընդունել այն երկրներից ներմուծվող ապրանքների համար, որոնք, Վաշինգտոնի կարծիքով, արհեստականորեն իրենց արժույթը դոլարի նկատմամբ թերարժեւորում են: Այս մասին հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով ԱՄՆ առեւտրի նախարար Ուիլբուր Ռոսին:

Գործակալությունը նշում է, որ նման կանոնը կարող է սակագների բարձրացման սպառնալիք ներկայացնել այնպիսի երկրներից ներմուծվող ապրանքների համար, ինչպես Ճապոնիան, Հարավային Կորեան, Հնդկաստանը, Գերմանիան եւ Շվեյցարիան: Reuters-ը հիշեցնում է, որ այս երկրները Չինաստանի հետ միասին ներառվել են ԱՄՆ ֆինանսների նախարարության կիսամյակային հաշվետվության «վերահսկիչ ցուցակի» մեջ, որում հետեւում են նաեւ շուկայում արժութային ինտերվենցիաներին: Այն մասին, որ այս ցուցակում կարող է հայտնվել նաեւ Ռուսաստանը, մայիսի 10-ին հայտնել էր Bloomberg-ը:

Նոր սակագների վերաբերյալ նախաձեռնությունը այն երկրների համար, որոնք, ամերիկյան իշխանությունների կարծիքով, իրենց արժույթի մանիպուլյացիաներ են կատարում օգուտ ստանալու համար, «փոփոխություններ կմտցնի փոխհատուցման մաքսատուրքերի սահմանման սովորական գործընթացի մեջ», պարզաբանել են երկրի առեւտրի նախարարությունից: Գերատեսչության առաջարկության համաձայն՝ կմտցվեն արժույթի թերարժեւորման նոր չափորոշիչներ: Բայց առայժմ հայտնի չէ, թե կոնկրետ ինչ չափորոշիչների մասին է խոսքը. ամերիկյան նախարարությունում դրանք դեռեւս չեն որոշել, նշում է Reuters-ը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ