News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հունիս 17
USD
478.4
EUR
539.06
RUB
7.43
ME-USD
0.15
Տեսնել լրահոսը

«Իրատես» թերթը գրում է. «Հենց Նիկոլ Փաշինյանը մի քանի շաբաթ աչքաթող է անում «Իմ քայլը» խմբակցության աշխատանքները, այնտեղ իսկական քաոս է սկսվում։ Ամեն մեկը գիտեցածի չափով փորձում է ինքնադրսեւորվել` ՍԴ-ն ցրել, ԲԴԽ-ն լուծարել, քանդուքարափ անել ձեռքի տակն ընկածը, անգամ սեփական կառավարությունը հարվածի տակ դնել։

Զավեշտն այն է, որ այս խմբակցության անդամները դեռ չեն հասկացել, թե իրենց դերակատարումը որն է։ Պահանջում են, որ կառավարությունը փոփոխություններ անի, օրենքներ ներկայացնի, սակայն մոռանում են, որ օրենքները ծնվում են ԱԺ-ում, այդ կառույցի հիմնական դերակատարումը հենց օրենքներ մշակելն է, ոչ թե աջ ու ձախ անհարկի ու անտեղյակ հայտարարություններ անելը։

Աբսուրդն այնտեղ է հասել, որ խորհրդարանական երկրում բացարձակ մեծամասնություն ունեցող ուժը սեփական նախաձեռնությամբ ոչինչ անելու ունակ չէ, միշտ ու ամենուր Նիկոլ Փաշինյանի հրահանգն է պետք, առանց դրա չեն կարող անգամ կես քայլ անել։
Այս ամենին գումարվում է նաեւ խմբակցությունում առկա տարբեր թեւերի շահերի բախումը։ Մեր տեղեկություններով, խմբակցության ներսում արդեն դժգոհություն կա Նիկոլ Փաշինյանից, սակայն առայժմ միայն վստահելիների շրջապատում են այդ մասին բարձրաձայնում։ Նույն աղբյուրի պնդմամբ, հեռու չէ այն օրը, երբ խմբակցությունում տրոհումն ակնառու կլինի։

Որքան Փաշինյանի վարկանիշն ընկնում է, այնքան նավից հեռացողների, նրանից «պոկվող» թեւերի բանակն ստվարանում է։ Եվ սրանում տարօրինակ ոչինչ չկա, առանց գաղափարական հենքի իրար գլխի հավաքված մարդիկ, որոնք ընդամենը մեկ ընդհանրություն ունեն՝ միասին խաչմերուկ ու փողոց են փակել, չեն կարող քաղաքական ճանապարհ անցնել ու համատեղ ազգային հարցեր լուծել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Արդարադատության բարեփոխումների համար զգալի գումարներ կտրամադրվեն. ԵՄ դեսպան
Դա հրատապ գումար է, որը բավական կարճ ժամանակում պետք է հատկացվի հստակ նպատակների համար․․․
Կարող է և նոր առաջարկ լինել․ Արարատ Միրզոյանը՝ Զեյնալյանի նոր պաշտոնի հնարավորության մասին
Միրզոյանը նշեց, որ եթե իրեն ընտրեն վարչության նախագահ, ինքը հակված է ինքնաբացարկ հայտնելու․․․
Եթե պատերազմ եք ուզում, կարող է հանկարծ ստանաք այն ու այս անգամ Ծառուկյանն էլ չի փրկի ձեզ. Ուրիխանյան
ԲՀԿ-ի պարբերաբար սայթաքելու պատճառը հենց այն է, որ որոշ լպրծուններ քծնանքով ու գործընկերներին վատաբանելով են միայն կարողանում իրենց տեղը պահպանել...
Պետք չէ վախենալ «իզմ»-երից. եկել է հեղափոխության գաղափարախոսությունը բյուրեղացնելու ժամանակը. Արման Եղոյան
Սա հեղափոխությունից հետո կուսակցության առաջին համաժողովն է եւ համոզված եմ, որ այն նոր օրակարգ ու լիցք է տալու հեղափոխությանը...
«Խրամատներից դուրս գալու ժամանակը». Միքայել Մինասյանի հոդվածը
Մենք հավաքական ընտրություն ունենք կատարելու՝ ապրել համերա՞շխ, թե՞ կռվելով, ոչնչացնելով բոլորին ու ամեն ինչ, թե՞ առաջ գնալ...
«Ժամանակ». Նոր բեմականացում. Ինչո՞ւ է «ուզում» պատգամավորական մանդատը վայր դնել Տիգրան Ուրիխանյանը
Շատերի համոզմամբ՝ հիմա նա «Ֆեյսբուքում» կազմակերպում է աջակցության ակցիա...