News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հունիս 25
USD
477.07
EUR
542.91
RUB
7.61
ME-USD
0.16
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ենթադրել է, որ չինական Huawei ընկերությունը կարող է դառնալ մանրադրամ Չինաստանի հետ առեւտրային բանակցություններում, տեղեկացնում է Politico-ն։

Նշելով, որ «Huawei-ը մի ինչ-որ շատ վտանգավոր բան է անվտանգության, ռազմական տեսանկյունից», Թրամփը, այնուամենայնիվ, ասել է. «Գուցե, Huawei-ը ներառվի (Չինաստանի հետ) առեւտրային գործարքում։ Եթե մենք գործարք կնքենք, ես կարող եմ պատկերացնել, որ Huawei-ը կմտնի առեւտրային գործարքի մեջ»։

Առեւտրի նախարարությունը անցած շաբաթ Huawei-ը ներառել էր սեւ ցուցակում, ինչը կարող է լուրջ հարված հասցնել ընկերությանը, որը հիմնվում է ամերիկյան մատակարարների վրա իր սմարթֆոնների շատ բաղադրիչներ ձեռք բերելու հարցում։ Ավելի ուշ իշխանություններն ամերիկյան մատակարարներին 90 օր ժամանակ են տվել ընկերության հետ աշխատանքը շարունակելու համար։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել