News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Իրանը չի հանձնվի եւ չի դադարի պաշտպանել իր անկախությունը, եթե անգամ նրան ռմբակոծեն։ Այս մասին ասել է երկրի նախագահ Հասան Ռոհանին, տեղեկացնում է PressTV-ն։

«Իրանը չի հրաժարվի իր անկախությունից եւ արժանապատվությունից, անգամ եթե ենթարկվի ռմբակոծման, իսկ նրա մարդիկ՝ սպանվեն, վիրավորվեն ու գերեվարվեն»,- ասել է Ռոհանին։

Նրա խոսքով՝ 1980-ականներին Իրաքի նախկին դիկտատոր Սադամ Հուսեյնի կողմից Իրանին պարտադրված պատերազմի ժամանակ իսլամական հանրապետությունը գտնվել է ռազմական հարձակման եւ իր տարածքի զավթման ճնշման տակ, բայց այսօր «բախվել է տնտեսական պատերազմի եւ մարդկանց բարեկեցության վրա հարձակման հետ»։ Նոր պատերազմն ավելի բարդ է, քան նախորդը, նշել է Ռոհանին՝ ազգին կոչ անելով մնալ տոկուն եւ միասնական ԱՄՆ հեգեմոնիայի դեմ հանդիման։

«Թշնամիները ճնշում են գործադրում Իրանի վրա, որպեսզի զղջա, որ պայքարում է իր անկախության ու արժանապատվության համար, բայց մարդիկ մեկ անգամ եւս ցույց կտան, որ թշնամիների դավադրությունները արդյունք չեն տա»,- նշել է նա։

Նրա խոսքով՝ Իրանը չի ընկճվի ԱՄՆ պատժամիջոցների առջեւ։ «Ես ուղղակի հայտարարում եմ, որ իրանցի ժողովուրդը կհաղթի ԱՄՆ-ին, իսրայելական ռեժիմը եւ տարածաշրջանային հետադիմականներին դիմադրության եւ միասնության ճանապարհով»,- ասել է Իրանի նախագահը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ