News
Լրահոս
News
Ուրբաթ
Հոկտեմբեր 18
USD
476.43
EUR
529.69
RUB
7.45
ME-USD
0.08
Տեսնել լրահոսը


Հայաստանի Ազգային ժողովի նիստերի դահլիճում ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի նախաձեռնությամբ ընթանում են խորհրդարանական լսումներ` «Անցումային արդարադատության գործիքների կիրառման հեռանկարները Հայաստանում» խորագրով:

Արարատ Միրզոյանի՝ բացման խոսքից հետո արդարադատության նախարարի տեղակալ Աննա Վարդապետյանը կներկայացնի «Անցումային արդարադատության ինստիտուտի միջազգային իրավական հիմքերը»:

Այնուհետեւ ICTJ փորձագետ Ռուբեն Կարանզան կներկայացնի «Անցումային արդարադատության որոշ գործիքների վերաբերյալ» զեկույցը:

Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ Կարեն Զադոյանն էլ կներկայացնի «Անցումային արդարադատության մեխանիզմների կիրառելիության հնարավորությունը ՀՀ-ում` միջազգային փորձի լույսի ներքո» զեկույցը:

Լսումներին մասնակցողները հնարավորություն կունենան հարցեր ուղղել զեկուցողներին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ