News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Բրազիլիայի բնակչուհին առաջինն է երկրում, որ կամուսնանա ինքն իր հետ, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն՝ հղում կատարելով տեղի Estado de Minas պարբերականին։

Արարողությունը տեղի կունենա կիրակի, Բելու Օրիզոնտի քաղաքում (Բրազիլիայի արեւելք) եւ կցուցադրվի 38-ամյա նորապսակի սոցցանցի էջում։ «Շատ կանայք են երազում ամուսնանալ հարսանեկան հագուստ հագած, «սոլոգամ» ամուսնությունը ընձեռում է նման հնարավորություն, եւ կինը դրա համար զուգընկերոջ կարիք չունի։ Սերը սեփական անձի հանդեպ ամենաանկեղծ սերն է»,- ասել է Ժուսարա Դուտրա Կոտուն (Jussara Dutra Couto)։

Թեեւ Բրազիլիայում նման ամուսնությունները պաշտոնապես չեն գրանցվում, Կոտուն ծրագրում է, որ կիրակի դեպի խորան նրան կուղեկցի 21-ամյա դուստրը, իսկ արարողությունը կվարի ընկերուհին։

Մատանիների փոխանակման փոխարեն Կոտուն պատրաստվում է տատու անել թիթեռի թեւերով կնոջ տեսքով, որը պետք է անկախության խորհրդանիշ ծառայի։ Ամուսնության ավանդական տարրերից հյուրերին սպասվում է բազմաբեւեռ տոնական տորթ։

Կոտուն ընդգծում է, որ անգամ հարսանիքից հետո բաց կմնա այլ մարդկանց հետ հարաբերությունների համար։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ