News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


Հայաստանի դպրոցներում այսօր՝ մայիսի 24-ին, նշում են ավարտական դասարանների աշակերտների համար ուսումնական տարվա ավարտն ազդարարող «Վերջին զանգ»-ը (ֆոտոռեպորտաժ):

Այս տարի վերջին զանգը հնչելու է Հայաստանի 1409 պետական եւ ոչ պետական հանրակրթական դպրոցներում: Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի տվյալներով, Հայաստանի Հանրապետության հիմնական դպրոցների ավարտական 9-րդ դասարաններն այս տարի ունեն 32.198 շրջանավարտ, իսկ ավագ եւ միջնակարգ դպրոցների 12-րդ դասարանները՝ 18.996 շրջանավարտ:

Համեմատության համար նշենք, որ նախորդ ուսումնական տարում Հայաստանի Հանրապետության հիմնական դպրոցների ավարտական 9-րդ դասարաններն ունեցել են 31 300 շրջանավարտ, իսկ ավագ եւ միջնակարգ դպրոցների 12-րդ դասարանները՝ 9 600 շրջանավարտ:

Վերջին զանգից հետո 9-րդ եւ 12-րդ դասարանի շրջանավարտները հանձնելու են պետական ավարտական քննություններ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ