News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ի Հարավարեւելյան Ասիայի հարցերով բարձրաստիճան դիվանագետը խաղաղօվկիանոսյան կղզի պետություններին կոչ է արել  հետ չկանչել Թայվանի դիվանագիտական ճանաչումը՝ զգուշացնելով, որ Թայվանի միջազգային դրությունը փոխելուն ուղղված Չինաստանի ճնշումը սպառնում է մեծացնել հակամարտոության հավանականությունը, հաղորդում է AP-ն:

ԱՄՆ-ի պետքարտուղարի Հարավարեւելյան Ասիայի հարցերով օգնականի պաշտոնակատար Պատրիկ Մերֆին ասել է, որ դիվանագիտական որոշումները չպետք է կախված լինեն Չինաստանից:

 «Չինաստանը փորձում է նվազեցնել Թայվանի դիվանագիտական հարաբերությունները տարածաշրջանում, եւ դա բավական կոշտ է », - ասել է Մերֆին: «Դա լարվածություն է առաջացնում, փոխելով ստատուս քվոն եւ մեծացնելով  հակամարտության հնարավորությունը», - հավելել է նա:

6 խաղաղօվկիանոսյան կղզի պետություններ ճանաչել են Թայվանը, սակայն Պեկինի կողմից մեծ ճնշման են ենթարկվում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ