News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Անցումային արդարադատությանը թեմայով խորհրդարանական լսումները նախապես կայացված որոշումներին թափանցիկության ու ներառականության շղարշ հաղորդելու դրսեւորում են։ Այս մասին հայտարարություն է տարածել «Իրավական ուղի» ՀԿ-ն:

Հայտարարությունում ասվում է.

«Ազգային ժողովի նախագահի կողմից մայիսի 13-ին հայտարարվել էր, որ այսօր՝ մայիսի 24-ին հրավիրվում են խորհրդարանական լսումներ «Անցումային արդարադատության գործիքների կիրառման հեռանկարները Հայաստանում» խորագրով։ Հայտարարվում էր, որ «լավագույն լուծման համար պարտադիր նախապայման են առավելագույնս ներառական լայն քննարկումները»։

Մինչդեռ, նախքան այդ լայն քննարկումները՝ իշխող քաղաքական ուժն արդեն փաստացի կայացրել է իր որոշումը եւ կոպտորեն ոտնահարելով իշխանությունների բաժանման եւ հավասարակշռման սահմանադրական պահանջը՝ նախաձեռնել Հայաստանում դատական իշխանության կազմալուծման գործընթաց։

Այս պայմաններում «Իրավական ուղի» ՀԿ-ն համարում է, որ հրավիրված լսումները նախապես կայացված որոշումներին թափանցիկության ու ներառականության շղարշ հաղորդելու դրսեւորում են։

Վերը նշվածի հիման վրա՝ մենք չենք մասնակցելու խորհրդարանական լսումներին, իսկ մեր մասնագիտական ներուժն օգտագործելու ենք այլ ձեւաչափերում։ Դրանց մասին հանրությանը կտեղեկացնենք լրացուցիչ»:

Տպել
Ամենաշատ