News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Մեծ կյանք եք մտնում նոր երկրում, նոր ժամանակներ թեւակոխած Հայաստանում: Այս մասին ասված է Հայաստանի ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանիուղերձում՝ Վերջին զանգի առթիվ:

Ուղերձում ասվում է.

«Սիրելի՛ շրջանավարտներ, վստահ եմ՝ բոլորիս կյանքում այս օրն անմոռանալի է եւ կարեւոր, որովհետեւ այն յուրահատուկ ջրբաժան է մանկական ու պատանեկան հիշողությունների եւ ավելի հասուն կյանքի միջեւ։ Յուրաքանչյուր շրջանավարտի համար սկսվում է կյանքի նոր եւ պատասխանատու փուլ, որը պետք է անցնել հանգիստ, խելամիտ եւ նպատակասլաց քայլերով: Այսօր դուք մեծ կյանք եք մտնում նոր երկրում, նոր ժամանակներ թեւակոխած Հայաստանում եւ համոզված եմ, որ ձեր նպատակներն ու ցանկություններն իրականացնելու եք ավելի դյուրին եւ հարթ։ Դրա համար ձեզանից պահանջվում է ունենալ հիմնարար գիտելիքներ եւ հաստատուն կամք:

Հարգելի՛ մանկավարժներ, այսօր հասուն կյանք ճանապարհում եք ձեր կողմից կրթված եւս մեկ սերնդի, որը համադրելով ձեր կողմից ստացած գիտելիքներն ու պատգամները եւ երիտասարդական եռանդը՝ ապահովելու է մեր երկրի զարգացումն ու կառուցելու է մեր երազած ապագան։

Շնորհավորելով Հայաստանի եւ Սփյուռքի բոլոր շրջանավարտներին, ուսուցիչներին եւ ծնողներին վերջին դասի կապակցությամբ՝ մաղթում եմ տոնական բարձր տրամադրություն, մեծ փոփոխություններ իրագործելու եռանդ եւ հաջողություն»:

Տպել
Ամենաշատ