News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Կան տարբեր կարծիքներ եւ մեկնաբանություններ, թե ինչ է անցումային արդարադատությունը: Խորհրդարանում անցումային արդարադատության մասին անցկացվող լսումներին այս մասին ասաց արդարադատության փոխնախարար Աննա Վարդապետյանը:

Նրա խոսքով՝ կարծքիները տարբեր են, սակայն միջազգային իրավական փաստաթղթերն ասում են, որ դա գործիքների ամբողջություն է, որը նպատակ ունի ապահովել հասարակության անցումը  մի ֆորմացիայից մյուսին:

Նա հատուկ ընդգծեց, որ խոսքը բացառապես իրավական գործիքակազմի մասին է՝ ուղղված զանգվածային խախտումների հայտնաբերմանը:

Փոխնախարարն ընդգծեց, որ փորձագետները հաճախ խոսում են անցումային արդարադատության մասին պատերազմների եւ հակամարտությունների  հետեւանքների կոնտեքստում, սակայն մոռանում են, որ դա կարող է  զանգվածային խաղաղ խախտումների հետեւանք լինել եւ հանգեցնել արժեքների նվազմանը կամ արժեզրկմանը:

Պետությունն ինքն է  ընտրում  գործիքակազմը, ինչ չափով այն օգտագործել եւ անհրաժեշտություն չկա օգտագործելու գործիքների ամբողջ հավաքածուն:

Աննա Վարդապետյանը նշեց, որ Հայաստանը հարցը դիտարկում  է երկու աշխատանքային հարթակներում՝ ՄԱԿ չափանիշներ եւ ԵԽ չափանիշներ:

«Իրավաբանները հաճախ փորձում են տարանջատել այդ կառույցների անցումային արդարադատության վերաբերյալ միջազգային փաստաթղթերը: Կարծում եմ նման մոտեցումը ամբողջական չէ», - նշեց նա:

Էքսկուրս կատարելով դեպի պատմություն, Վարդապետյանը հիշեցրեց, որ  ԵԽ-ն եւ Եվրոպական դատարանը ձեւավորվել են անցումային ժամանակաշրջանում:

Նրա խոսքով՝  անցումային արդարադատության նպատակը հաշտեցումն է, այլ ոչ թե առճակատումը: Գործիքակազմի մասին խոսելով նա նշեց վեթինգը՝ ընդգծելով, որ դա գնահատման գործընթաց է, այլ ոչ թե ֆիլտրացիայի, ինչպես հաճախ դա փորձում են ներկայացնել եւ նվաստացուցիչ գործընթաց չի ենթադրում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ