News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Ընդամենը մի քանի տարի առաջ ԵԽ չափանիշների հիման վրա կատարվել է Հայաստանի ամբողջ դատական համակարգի գործունեության գնահատում: Այս մասին Այսօր՝ մայիսի 24-ին, ԱԺ-ում «Անցումային արդարադատության գործիքների կիրառման հեռանկարները Հայաստանում» խորագրով լսումների ժամանակ նշեց արդարադատության փոխնախարար Աննա Վարդապետյանը:

ՀՅԴ Գերագույն մարմնի անդամ Լիլիթ Գալստյանը հարց ուղղեց, թե արդյոք դատաիրավական համակարգի գնահատման վերլուծության լուրջ գործընթաց կազմակերպվե՞լ է, մեր դատաիրավական համակարգում որոնք են խոչընդոտները, խնդիրները, որոնք են ինստիտուցիոնալ բացերը, որոնք պահանջում են դիմել անցումային արդարադատության:

Ի պատասխան փոխնախարարը հիշատակեց ԵԽ կողմից իրականացված գնահատումը՝ հավելելով. «Այդ գնահատման չափանիշները հստակ են եւ արտացոլում են դատարաններից օգտվողների ընկալումը դատական իշխանության կողմից մատուցվող ծառայություններից: Դա վերաբերում է ինստիտուցիոնալ, ոչ անցումային արդարադատությանը: Անցումային արդարադատության տեսանկյունից գնահատում իհարկե չէր կարող իրականացվել: Անցումային արդարադատությունն ինքնուրույն ինստիտուտ չէ, սա գործիքների ամբողջություն է, որը գալիս  է օգնելու, չի գալիս խանգարելու կամ ավտոնոմ աշխատելու»:

Աննա Վարդապետյանը նշեց, որ այդ գնահատման արդյունքում վեր են հանվել բոլոր բացերն ու խնդիրները, որոնք կան ՀՀ դատական համակարգում՝ քաղաքացիների ընկալման տեսանկյունից:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ