News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 17
Տեսնել լրահոսը

Վեթինգն իրականացվում է 3 չափորոշիչներով եւ նպատակն է որոշել քաղաքացու օրինավորությունը: Մայիսի 24-ին, ԱԺ-ում «Անցումային արդարադատության գործիքների կիրառման հեռանկարները Հայաստանում» խորագրով լսումների ժամանակ այս հարցի վերաբերյալ նշեց արդարադատության փոխնախարար Աննա Վարդապետյանը:

Նրա խոսքով՝ պաշտոնատար անձի նկատմամբ վեթինգն իրականացվում է 3 չափորոշիչով՝ վերաբերմունք մարդու իրավունքների նկատմամբ, վերաբերմունք մասնագիտական էթիկայի կանոնների նկատմամբ, նյության դրություն: Ներկայումս նպատակահարմար չէ խոսաել վեթինգի կոնկրետ ժամկետների մասին: Վեթինգը տարածվում է անձանց, այլ ոչ կառույցների վրա, եւ չի կարող հանգեցնել որեւէ ինստիտուտի կոլապսի, հստակեցրեց Աննա Վարդապետյանը:

Այնուհետեւ հնչած հարցին՝ կարելի՞ է ասվածից եզրակացնել, որ Հայաստանի կառավարությունը հրաժարվում է լյուստրացիայից, փոխնախարարը դեռ չէր հասցրել պատասխանել, երբ միջամտեց նախագահող ԱԺ խոսնակ Արարատ Միրզոյանը: Նա հիշեցրեց, որ փոխնախարարը հրավիրված է որպես փորձագետ եւ չի կարող խոսել կառավարության անունից:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ