News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հունիս 24
USD
477.81
EUR
544.32
RUB
7.6
ME-USD
0.15
Տեսնել լրահոսը

Beeline-ը հայտարարում է «3-րդ սերունդ» ստաժավորման ծրագրի անցկացման մասին։ Ծրագրի նպատակն է ընկերություն ներգրավել լավագույն երիտասարդ կադրեր։ Ծրագրին մասնակցելու համար կարող են դիմել բարձր կուրսի ուսանողները ( 3-րդ և բարձր կուրսեր), ովքեր աչքի են ընկնում բարձր առաջադիմությամբ և վարժ տիրապետում են հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուներին։

Ստաժավորումը կազմակերպվում է ընկերության տարբեր ստորաբաժանումներում՝ Տեղեկատվական տեխնոլոգիաներ, Մարքեթինգ, Իրավաբանական և այլ տնօրինություններ։ Ստաժավորումը հաջողությամբ  անցած լավագույն ուսանողները ստանում են մշտական աշխատանքի հնարավորություն ընկերությունում:

«Տասնմեկ տարի անընդմեջ Beeline-ն իրականացնում է «3-րդ սերունդ» ստաժավորման ծրագիրը: Այս տարիների ընթացքում շուրջ 130 ուսանող անցել է ստաժավորման ծրագիր: Նրանց  մեծ մասը դարձել են շուկայում պահանջված մասնագետներ և այսօր զբաղեցնում են առանցքային պաշտոններ Հայաստանի աշխատաշուկայում», - նշեց Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։

«3-րդ սերունդ» Ծրագրի տևողությունը 11 ամիս է, որի ընթացքում ստաժորները նաև վարձատրվում են: Այդ ընթացքում ստաժորներն իրենց մասնագիտական գործունեության հետ համատեղ մասնակցում են անձնային զարգացման դասընթացներին և ընկերության ներքին կյանքին`ծանոթանալով ընկերության կորպորատիվ մշակույթին:

«3-րդ սերունդ» ստաժավորման ծրագրի մասնակցության դիմումներն ընդունվում են մինչև մայիսի 31-ը: Դիմելու համար անհրաժեշտ է լրացնել  ստաժավորման ծրագրի հարցաթերթիկը և ուղարկել այն ինքնակենսագրի հետ (CV/Resume) [email protected] էլ. հասցեով։ Լրացուցիչ տեղեկատվություն կարելի է ստանալ www.beeline.am կայքում։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ucom-ի աջակցությամբ կայացել է 11-րդ «ԲարՔեմփ Երեւան 2019» (չ)կոնֆերանսը (ֆոտո)
Մասնագիտական շատ լուծումներ մոտ ապագայում տալու են մեքենաները կամ ալգորիթմները։ Big Data եւ IoT-ի դարաշրջանը...
Beeline-ն առաջարկում է ամառային նոր բացառիկ սակագին ռոումինգում ինտերնետի համար
5,9 դրամ սակագինը գործում է հետվճարային բաժանորդների համար: Կանխավճարային բաժանորդները կարող են օգտվել ինտերնետից 10 դրամով 1 ՄԲ դիմաց...
Beeline-ը 033 կոդով հեռախոսահամար կնվիրի Samsung սմարթֆոններ գնողներին
«Samsung հեռախոսներն արժանաբար սիրված են հաճախորդների կողմից եւ սովորաբար սմարթֆոնների շրջանում ամենաշատն են վաճառվում...
«Դուրս ենք եկել նոր մակարդակ». տեղի ունեցավ Beeline Ստարտափ Ինկուբատորի 3-րդ դեմո օրը
Անցած տարի մեր ինկուբատորը գործարկելիս նույնիսկ պատկերացում չունեինք, որ այն այսքան մեծ հաջողություն կունենա...
«Քո դրոշակը». Երեխաների պաշտպանության միջազգային օրը Գաֆէսճեան արվեստի կենտրոնում
Beeline-ը եւ Գաֆէսճեան արվեստի կենտրոնը համագործակցում են 2011թ.-ից: Երկարաժամկետ համագործակցության շրջանակում Կենտրոնում պարբերաբար անցկացվում են տարաբնույթ կրթական ծրագրեր…
Beeline-ում ամսվա վերջին ուրբաթ օրը նվիրվեց երեխաների պաշտպանության օրվան
Նշենք, որ միջոցառմանը մասնակցել է ընկերության աշխատակիցների ավելի քան 300 երեխա...