News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


ԱԱԾ սահմանապահ զորքերը Բագրատաշենի մաքսատանը օրենքին համապատասխան միջոցառումներ են իրականացրել։

Այս մասին այսօր՝ մայիսի 24–ին խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը՝ անդրադառնալով օրեր առաջ Բագրատաշենի մաքսատանը ստեղծված իրավիճակին։

Վանեցյանը, նկարագրելով իրենց կողմից հայտնաբերված խախտումներն, ասաց.

«ՀՀ համապատասխան օրենքով յուրաքանչյուր քաղաքացու թույլատրվում է իր հետ առանց մաքսազերծման Հայաստան բերել 25 կգ բեռ։ Մեր քաղաքացիները, որոնք Թուրքիայից պարբերաբար ապրանքներ են բերում, չեն ցանկանում մաքսազերծման համար նախատեսված գումարները վճարել։ Խոսքը 20 տոննայից ավելի ապրանքների մասին է, որի չեն ցանկացել մաքսազերծել։ Ընդ որում 20–ից ձևակերպված է եղել ընդամենը 3 տոննան, այն էլ հագած հագուստներ, խողովակներ, որոնց համար չնչին մաքսատուրք է նախատեսվում»,–հայտարարեց նա։

Արթուր Վանեցյանի պնդմամբ՝ ԱԱԾ–ի աշխատակիցների կողմից որևէ խախտում չի եղել.

«Հակառակը, քաղաքացիները դիմել են սադրանքների, փորձել են տպավորություն ստեղծել, որ ինքնավնասման փորձ կանեն, ինքնասպան կլինեն»,–ասաց նա։

Վանեցյանի խոսքով՝  ԱԱԾ–ն տվյալներ ունի այն մասին, որ Մաքսային ծառայության որոշ ծառայողների հետ ձեռք է բերվել պայմանավորվածություն որոշակի գումարի դիմաց այդ ապրանքները տեղափոխել Հայաստանի Հանրապետություն։ ԱԱԾ–ի կողմից իրականացված համապատասխան միջոցառումների արդյունքում հայտնաբերվել է խախտումը և կասեցվել է բեռների անցումը։

«Մաքսային ծառայության աշխատակիցը, որը մեր կողմից կասկածվում էր կաշառք ստանալու մեջ, սովորեցրել է քաղաքացիներին աղմուկ բարձրացնել, ճանապարհ փակել, դիմել ծայրահեղ քայլերի»,–ասաց նա՝ նշելով, որ եթե պարզվի, որ խախտում է առկա, այդ անձը օրենքի ողջ խստությամբ պատասխանատվության է ենթարկվելու։

Ավելի վաղ հայտնել ենք, որ արդեն մի քանի օր է լարված իրավիճակ է ստեղծվել Բագրատաշենի մաքսատանը։ NEWS.am–ին ահազանգած առեւտրականները պնդում են, որ 5–րդ օրն է Սահմանապահ զորքերի աշխատակիցները ավտոմատներով զինված իրենց փակել են անցակետի անգարում եւ թույլ չեն տալիս դուրս գալ։

ԱԱԾ–ից էլ պարզաբանել էին, որ ՀՀ մի խումբ քաղաքացիներ առևտրային նպատակներով Թուրքիայից ձեռք բերված խոշոր խմբաքանակներով բեռների մի մասը «Բագրատաշեն հսկիչ մաքսակետով ներկրել են Հայաստան՝ առանց հայտարարագրման կամ այլ՝ ավելի էժան ապրանքների հայտարարագրման անվան տակ՝ չվճարելով մաքսազերծման համար նախատեսված հարկերն ու տուրքերը:

Ստուգվում է վարկածն առ այն, որ բեռների ապօրինի տեղափոխումը նշված քաղաքացիներին, հնարավոր է, հաջողվել է իրականացնել ՀՀ ՊԵԿ Արևելյան մաքսատուն-վարչության «Բագրատաշեն մաքսակետ բաժնի պաշտոնատար անձանց թողտվության կամ պաշտոնական դիրքի չարաշահման հետևանքով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Երևանում հանրահավաքի ժամանակ ոստիկանին հարվածելու կասկածանքով ձերբակալվել է կին քաղաքացի. ՔԿ
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական…
Էդգար Ղազարյանն ազատ է արձակվել
Հիշեցնենք, որ այսօր Չարենցի փողոցում բողոքի ակցիայի ժամանակ Ոստիկանական մեծ...
Ղազախստանում նավթարդյունահանման մոտ 450 հորատանցք շարունակում է հեղեղված մնալ
Ընդհանուր առմամբ, փրկարարական և ջրհեղեղների դեմ պայքարում ներգրավված է ավելի քան 32 հազար մարդ, 4 հազար միավոր տեխնիկա և 13 ինքնաթիռ
ՄԻՊ–ի հանձնարարությամբ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ, այդ թվում՝ Նոյեմբերյանի բաժին
Լրատվամիջոցներում, սոցիալական հարթակներում տարածված տեղեկության, ինչպես...
Վեդիի ոստիկանության բաժնում եմ. Լևոն Քոչարյան
Նշենք, որ այսօր ըստ ոստիկանության տվյալների 29 մարդ բերման է ենթարկվել...
Կողոպուտ և գողություններ. Հրազդանի ոստիկանների բացահայտումները
Ոստիկանության Հրազդանի բաժնի ծառայողները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների...
Ամենաշատ