News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Օմանը «այլ կողմերի» հետ համատեղ փորձում է նվազեցնել Միացյալ Նահանգների եւ Իրանի հարաբերություններում լարվածությունը, հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով Օմանի ԱԳՆ-ին:

Օմանի ԱԳ նախարարը Թեհրանում պետք է հանդիպի Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆի հետ: «Վտանգ կա, որ պատերազմ կբռնկվի, որը վնաս կհասցնի ամբողջ աշխարհին... Երկու կողմերը՝ թե՛ ամերիկացիները, թե՛ իրանցիները սա գիտակցում են»,- արաբական պարբերականի հետ զրույցում ասել է օմանցի նախարարը:

Օմանը բարեկամական հարաբերություններ ունի ինչպես Միացյալ Նահանգների, այնպես էլ Իրանի հետ եւ նախկինում երկու երկրների միջեւ կարեւոր միջնորդ է եղել, որոնք 1980 թվականին դիվանագիտական հարաբերությունները խզել էին: Իրանի եւ ԱՄՆ-ի միջեւ լարվածությունն աճել է վերջին մի քանի շաբաթներին: Վաշինգտոնը Մերձավոր Արեւելք է ուղարկել ավիակիր եւ ռմբակոծիչներ, որ ցուցադրի իր ուժը այն բանի դեմ, ինչը ԱՄՆ պաշտոնատար անձինք անվանում են Իրանի սպառնալիքներ:

Տարածաշրջանում առճակատումը կանխել փորձող երկրներից մեկն էլ Իրաքն է: Երկրի վարչապետ Ադել Աբդուլ Մահդին ավելի վաղ հայտարարել էր, որ Բաղդադը պատվիրակություններ կուղարկի Վաշինգտոն եւ Թեհրան, որպեսզի օգնի լարվածության նազեցմանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ