News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Վեթինգի մասով, անեղծ ասած, չգիտեմ, օրենք է լինելու, թե որոշում. լինելուց հետո, երբ կլինեն հստակ նշված, թե ինչ է իրենից ներկայացնում վեթինգը եւ ոնց ենք մենք պատկերացնում այդ վեթինգը, եւ եթե ԱԱԾ-ն կունենա այդ գործընթացում իր անելիքները, ԱԱԾ-ն միանշանակ դրանք կիրականացնի: Այս մասին, այսօր՝ մայիսի 24-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը՝ անդրադառնալով հարցին, թե ո՞րն է լինելու ԱԱԾ-ի գործառույթները վեթինգ իրականացնելիս:

Դիտարկմանը, որ միայն դատավորնե՞րը պետք է վեթինգի ենթարկվեն, թե նաեւ դատախազներ, ԱԱԾ-ականները, Վարեցյանն արձագանքեց. «Ես անհրաժեշտություն եմ տեսնում առհասարակ ողջ պետական համակարգը որպեսզի հասարակության մոտ չմնան կասկածներ որեւէ պետական պաշտոնյայի կապերի, անցյալի, գործունեության օրինականության, ունեցվածքի եւ այլնի մասին: Պետք է անել ամեն ինչ, կկոչվի վեթինգ, թե մեկ այլ բան, պետք է հասարակության շրջանում բոլոր կասկածները փարատվեն, թե տվյալ պաշտոնատար անձին որտեղից այդ ունեցվածքը, նրա նշանակման պատմվածքը, թե ոնց նշանակվեց, կապերը եւ այլն: Այսինքն հասարակությանը պետք է փորձենք իրազեկել»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ