News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ճապոնիա պետական այցի շրջանակներում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրավիրված է կայսերական ընթրիքին, գոլֆի խաղին եւ սումոյի հանդիպմանը: Այսպիսով, վարչապետ Սինձո Աբեն կկենտրոնանա անձնական կապերի վրա, այլ ոչ թե առեւտրի, անվտանգության ոլորտի արդյունքների կամ Հյուսիսային Կորեայի հարցի վրա, գրում է  AP-ն:

Թրամփը եւ Աբեն գոլֆ կխաղան պրոֆեսիոնալ գոլֆիստ Իսաո Աոկիի մասնակցությամբ: Այնուհետ երկու առաջնորդներն իրենց կանանց հետ ընթրիքից առաջ կդիտեն սումոյի հանդիպումը:

Թրամփ զույգը հրավիրված է նաեւ կայսերական պալատում ֆրանսիական ընթրիքին, որը կազմակերպվել է կայսր Նարուխիտոյի եւ նրա կնոջ կողմից:

Թրամփը կլինի առաջին օտարերկրյա առաջնորդը, որը կդառնա Նարուխիտոյի հյուրն այն բանից հետո, երբ մայիսի սկզբին նա ժառանգել էր գահը:

Թրամփը եւ Աբեն գագաթնաժողովում պետք է քննարկեն առեւտրի, Հյուսիսային Կորեայի, անվտանգության եւ հնարավոր է նաեւ տիեզերական համագործակցությունը, սակայն ոչ մի նշանակալի արդյունք չի ակնկալվում:

«Հիմնական թեման երկու երկրների ղեկավարների միջեւ սերտ անձնական կապերի հաստատումն է` ցույց տալու համար ԱՄՆ-ի եւ Ճապոնիայի միջեւ հարաբերությունների կարեւորությունը  եւ ոչ միայն երկու երկրների ազգային շահերի համար, այլեւ ողջ տարածաշրջանի համար», - ասել է Ռազմավարական եւ միջազգային հետազոտությունների կենտրոնի փորձագետ Նիկոլաս Սեչենին:

 «Այս այցը վկայում է այն մասին, որ ԱՄՆ-ն պահպանելու  է Ասիայում դաշնակիցների նկատմամբ հավատարմությունը եւ հետաքրքրությունն Ասիայի հանդեպ»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ