News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Բարձրագույն դատական խորհրդի նախագահի հրաժարականից հետո ԲԴԽ–ն պետք է նոր նախագահ ընտրի Բարձրագույն դատական խորհրդի անդամի թափուր տեղը համալրվելուց հետո` տասնօրյա ժամկետում։ Այս մասին ամրագրված է «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում։

Նշենք, որ բարձրագույն դատական խորհուրդը կազմված է տասն անդամից:

Բարձրագույն դատական խորհրդի հինգ անդամներին ընտրում է դատավորների ընդհանուր ժողովը՝ դատավորի առնվազն տասը տարվա փորձառություն ունեցող դատավորների կազմից:

Համաձայն ՀՀ սահմանադրության 174–րդ հոդվածի 7–րդ կետի համաձայն՝ Բարձրագույն դատական խորհուրդն իր կազմից Դատական օրենսգրքով սահմանված ժամկետով և կարգով ընտրում է խորհրդի նախագահ` հաջորդաբար դատավորների ընդհանուր ժողովի և Ազգային ժողովի կողմից ընտրված անդամներից:

ՀՀ դատական օրենսգրքի համաձայն՝ԲԴԽ  նախագահի ընտրության համար գաղտնի քվեարկվում են համապատասխանաբար Ընդհանուր ժողովի կամ Ազգային ժողովի կողմից ընտրված բոլոր անդամների թեկնածությունները:

Խորհրդի նախագահն ընտրվում է Բարձրագույն դատական խորհրդի անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:

Բարձրագույն դատական խորհրդի նախագահն ընտրվում է մինչև որպես Բարձրագույն դատական խորհրդի անդամ իր պաշտոնավարման ժամկետի ավարտը:

Հիշեցնենք, որ այսօր՝ մայիսի 24–ին Գագիկ Հարությունյանը հրաժարականի դիմում է ներկայացրել Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնից՝ նկատի ունենալով դատական իշխանության և դատավորների առնչությամբ ընթացող զարգացումները։

Գագիկ Հարությունյանը  ԲԴԽ նախագահ է ընտրվել 2018թ. մարտի 5-ին։ Մինչ այդ նա երկար տարիներ զբաղեցրել է ՀՀ սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնը։

Տպել
Ամենաշատ