News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Հասարակության մեջ, որտեղ քաղաքական գործիչները եւ օլիգարխները վաղուց օգտվում են անպատժելիությունից, մարդու իրավունքների խախտումների զոհերը չեն օգտվում դատական համակարգի անկախությունից: Այս մասին մայիսի 24-ին ԱԺ-ում ելույթ ունենալիս ասաց Անցումային արդարադատության միջազգային կենտրոնի ներկայացուցիչ Ռուբեն Կարանսան: «Քաղաքական գործիչները, քաղաքացիական հասարակության ակտիվիստները եւ եվրոպացի միջազգային գործիչները պետք է հիշեն նրանց մասին, ովքեր երկար ժամանակ Հայաստանում արդարության ձայնի իրավունք չեն ունեցել. 2008 թվականին սպանվածների կամ վիրավորների ընտանիքներին, խոշտանգումների եւ քաղաքական կալանավորումների զոհերին, մայրերին, որոնք իրենց զինվոր որդիների կամ կալանավորվածների մասին ճշմարտությունն են փնտրում, որոնք ապրում են քաղցած, իսկ օլիգարծները եւ նրանց քաղաքական բարեկամները հարստանում են»,- հավելեց նա: 

Նրա խոսքով՝ Հայաստանում հեղափոխությունից հետո ամենակարեւոր ձեռքբերումներից մեկը վստահության վերականգնումն է: «Հայաստանում դատական հաստատությունները հիմնականում կազմված են այն նույն դատավորներից եւ քննիչներից, որոնք այս հաստատություններում չարաշահումներ են թույլ տվել: Հայաստանը պետք է նախաձեռնի հեռուն գնացող  բարեփոխումներ»,- նշեց նա: Նրա խոսքով՝ ինստիտուցիոնալ բարեփոխումները կարող են ներառել պաշտոնատար անձանց վեթինգ, որոնք հաստատություններ են վերահսկում, որոնք պետք է ապահովեն հասանելիությունը արդարադատությանը: «Ինստիտուցիոնալ եւ դատական բարեփոխումները հաճախ են հիշատակվում որպես անցումային արդարադատության բաղադրիչ»,- ասաց նա՝ հավելելով, որ անցումային շրջանի արդարադատությունը Հայաստանում կարելի է դիտարկել որպես ճշմարտության որոնում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ