News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

ՀՀ ԱԳՆ-ն պարտավոր է արձագանքել Հենրիկ Մխիթարյանի շուրջ ստեղծված իրավիճակին․ Լուսավոր Հայաստան: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:

Նա, մասնավորապես, նշել է.

«Դժվար է պատկերացնել, որ Եվրոպայի տարածքում անցկացվող որևէ խաղի որևէ ֆուտբոլիստի մասնակցությունը ազգային պատկանելության պատճառով կարող է դառնալ անհնարին: Հայտնի է, որ ՈՒԵՖԱ-ի հովանու ներքո անցկացվող Եվրոպայի լիգայի այս տարվա եզրափակիչ խաղը նախատեսված է անցկացնել Բաքվում, որտեղ չեմպիոնի տիտղոսը վիճարկելու են անգլիական «Արսենալ» և «Չելսի» ֆուտբոլային ակումբները: Հայտնի է դարձել, որ «Արսենալի» և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, անվտանգության նկատառումներից ելնելով, ստիպված է բաց թողնել մի խաղ, որին մասնակցությունը աշխարհի բազմաթիվ պրոֆեսիոնալ ֆուտբոլիստների երազանքն է:

Ադրբեջանը հրաժարվել է մուտքի արտոնագիր տրամադրել «Արսենալի»՝ հայկական ազգանուններով երկրպագուներին: Այս պատմական խաղը Մխիթարյանի կողմից բաց թողնելու հեռանկարը արդեն իսկ ողջ ֆուտբոլային հանրությունը խայտառակություն է որակել, հազարավոր երկրպագուներ և փորձագետներ առաջարկում են բոյկոտել խաղը և չմեկնել Բաքու:

Մենք բոլորս հայտնվել ենք մի իրավիճակում, որն անպատվաբեր է ՈՒԵՖԱ-ի համար: Զավեշտալի է, որ հայկական դիվանագիտությունը մինչ այս պահը որևէ կերպ չի արձագանքել խնդրո առարկային, մինչդեռ համաշխարհային լրատվամիջոցները հանդես են եկել ՈՒԵՖԱ-ին և պաշտոնական Բաքվին ուղղված խիստ քննադատական հրապարակումներով:

«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը հետևողականորեն այս գերզգայուն խնդիրը բարձրացնելու է բոլոր միջազգային հարթակներում, միևնույն ժամանակ կոչ ենք անում ՀՀ արտաքին գործերի նախարարությանը, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային և Հայաստանում ԵՄ պատվիրակությանը ձեռնարկել բոլոր հնարավոր միջոցները մեր համաքաղաքացու և պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ Հենրիկ Մխիթարյանի իրավունքները պաշտպանելու համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականության հերթական դրսևորումն է. հայտարարություն
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական…
Արցախի պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար․ Սերժ Սարգսյան
Թուլակամությունը կայանում էր նրանում, որ մամուլը ինչպես գրել էր, որ Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքով մեծ խցանումներ․․․
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Այսօր էլ Ադրբեջանը շարունակում է իր վերահսկողության ներքո հայկական որևէ հետքի վերացմանն ուղղված քաղաքականությունը. ԱԳՆ
Միջազգային հանրությունը պետք է համարժեք գնահատական տա տեղի ունեցած զանգվածային ոճրագործություններին և գործարկի առկա բոլոր մեխանիզմները...
Ամենաշատ