News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հոկտեմբեր 16
USD
476.76
EUR
526.2
RUB
7.42
ME-USD
0.08
Տեսնել լրահոսը

Չինացին, որը փորձում էր «Հայդիլաո» հանրահայտ ռեստորանային ցանցի ռեստորանից 5 մլն յուան (724 հազար դոլար) շորթել, դատապարտվել է երեք տարվա բանտարկության եւ տուգանվել 30 հազար յուանով։

Ինչպես տեղեկացնում է Global Times-ը, տղամարդը պնդել է, որ առնետին գտել է ապուրի իր ափսեի մեջ «Հայդիլաո» ռեստորանում եւ 20 հազար յուան փոխհատուցում ստացել։ Բայց հետո նա պահանջել է 5 մլն յուան։ Նա բողոք է ներկայացրել Չինաստանի սննդի եւ դեղորայքի վերահսկողության պետական վարչություն։ Բայց ռեստորանը տեղեկացրել է դրամաշորթության փորձի մասին։ Ոստիկանությունը վերանայել է տեսագրությունը եւ պարզել, որ տղամարդն ինքն է սատկած առնետը գցել իր ափսեի մեջ։

Նրան ձերբակալել են եւ մեղադրել դրամաշորթության մեջ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել