News
Լրահոս
News
Շաբաթ
Հոկտեմբեր 19
USD
476.34
EUR
530.17
RUB
7.45
ME-USD
0.07
Տեսնել լրահոսը

Եթե Սորոսն է որոշելու՝ որ դատավորն է լավ, որը վատ, դա արդեն լուրջ խնդիր է մեր պետության համար։ Այս մասին այսօր՝ մայիսի 24-ին, լրագրողների հետ զրույցում հայտարարեց քաղաքացիական ակտիվիստ Նարեկ Մալյանը, որը իր համակաիրների հետ բողոքի ակցիա էր իրականացնում Ազգային շենքի դիմաց՝ անցումային արդարադատության իշխանությունների «կեղծ օրակարգի» դեմ։

«Մենք այսօր ունենք մեծ խնդիր՝ մեր իրավապահ համակարգը պարալիզացված է՝ ոստիկանությունը, ԱԱԾ–մ, բանակը պարալիզացված են։ Սորոսն իր հիմնադրամի փողերը ստանում է Իլհամ Ալիեւից, Սորոսը իր փողերը այստեղ չի ծախսում»,–նշեց Մալյանը։

Նա պնդեց՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի իշխանության մնալու գինը կարող է պետականության կորուստը լինել, ուստի կոչ արեց բոլոր ուժերին եւ մարդկանց, որոնք անհանգիստ են երկրում ստեղծված իրավիճակից, գալ եւ միանալ իրենց. «Ես չեմ ուզում Նիկոլ Փաշինյանի իշխանության մնալու գինը լինի մեր պետականության կորուստը, մենք չենք կարող դա թույլ տալ, բոլոր քաղաքական ուժերը, որոնք անհանգիստ են, կարող են գալ ու միանալ։ ես հայտարարել էի, որ քաղաքական կոնսուլտացիաներ եմ սկսում, ես վերահաստատում եմ, եւ ասում եմ, որ այս կոնսուլտացիաներն իրականացվելու են այս ակցիաների ժամանակ»։

Մալյանը եւս կարծում է, որ Հայաստանում գործակալական ցանց է գործու, բայց շեշտում է՝ այդ գործակալները իշխանության մեջ են. «Այո, Հայաստանում գործում է փայլուն գործակալական ցանց, որը իշխանության մեջ ձայատեր է։ Սորոսը օգնեց, որ Հայաստանում տեղի ունենա իշխանության զավթում»։  

Մեկ ժամ ակցիայից հետո ցուցարարները հեռացան Ազգային ժողովի դիմացից՝ պահանջելով «Սորոսի հիմնադրամի»՝ Բաց հասարակությունների հիմնադրամի արգելումը Հայաստանում։

Հիշեցնենք, որ Աժ նախագահ Արարատ Միրզոյանը «Անցումային արդարադատության գործիքների կիրառման հեռանկարները Հայաստանում» խորագրով խորհրդարանական լսումներ էր հրավիրել։ Լսումներին մասնակցում է նաև Անցումային արդարադատության միջազգային կենտրոնի ներկայացուցիչ Ռուբեն Կարանզան, որը ցուցարարների պնդմամբ ևս ԲՀՀ–ից է ֆինանսավորվում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ