News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հոկտեմբեր 17
USD
476.76
EUR
526.2
RUB
7.42
ME-USD
0.07
Տեսնել լրահոսը

Առաջիկա հանգստյան օրերին Հայաստանի մարզերի մեծ մասում օրվա երկրորդ կեսին սպասվում են անձրեւներ եւ ամպրոպ, որոնք տեղ-տեղ կուղեկցվեն հարավարեւմտյան քամու ուժգնացմամբ՝ մինչեւ 18-20 մ/վ: Որոշ վայրերում հնարավոր է կարկուտ: «Հայպետհիդրոմետից» NEWS.am-ին հայտնեցին, որ Երեւանում շաբաթ օրվա երկրորդ կեսին, կիրակի տեղ-տեղ սպասվում են կարճատեւ անձրեւներ եւ ամպրոպ: Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +13+15, վաղը ցերեկը՝ +27+29:

Օդի ջերմաստիճանը մարզերում.

Շիրակում՝ գիշերը՝ +5+10, ցերեկը՝ +18+21,

Կոտայքի լեռներում գիշերը` +5+10, ցերեկը՝ +18+21,

Կոտայքի նախալեռներում գիշերը՝ +10+12, ցերեկը՝ +24+26,

Սեւանա լճի ավազանում գիշերը` +5+10, ցերեկը՝ +18+21,

Լոռիում գիշերը՝ +7+11, ցերեկը՝ +21+24, 

Տավուշում գիշերը՝ +10+15, ցերեկը` +24+27,

Արագածոտնի լեռներում գիշերը` +5+10, ցերեկը՝ +18+21,

Արագածոտնի նախալեռներում գիշերը` +12+14, ցերեկը՝ +26+28,

Արարատում գիշերը` +13+15, ցերեկը՝ +27+29,

Արմավիրում գիշերը՝ +13+15, ցերեկը՝ +27+29,

Վայոց ձորի լեռներում գիշերը` +5+10, ցերեկը՝ +18+21,

Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը` +13+15, ցերեկը՝ +27+29,

Սյունիքի հովիտներում` գիշերը` +13+16, ցերեկը՝ +30+33,

Սյունիքի նախալեռներում գիշերը՝ +7+11, ցերեկը՝ +22+26,

Լեռնային Ղարաբաղում գիշերը` +11+16, ցերեկը՝ +25+30:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ