News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Հայ հասարակությանը նորից խորհուրդ տվեցին կարդալ Ջորջ Օրուելի ստեղծագործությունները:

Հայաստանի խորհրդարանում առավոտից շարունակվում են անցումային արդարադատության եւ նրա գործիքների հարցով լսումները: Ի թիվս այլ հարցերի առաջ քաշվեց հաշտեցման հանձնաժողովների ստեղծման գաղափարը:

Լսումներին ելույթ ունենալով պատգամավոր Արման Աբովյանը զգուշացրեց այնպիսի մեխանիզմների ներդնման մասին, որոնք էլ ավելի կարող են նպաստել հասարակության բաժանմանը:

«Կոտրելու գայթակղությունը մեծ է: Բայց այն ամենն ինչ աչվում է, պետք է լինի օրենքի շրջանակում: Անցումային արդարադատությունը եւ անցումային շրջանի արդարադատությունը տարբեր բաներ են: Ինչ վերաբերում  է իրավունքի եւ հաշտեցման հանձնաժողովներին: Խորհուրդ կտամ կարդալ Օրուելի «1984»-ը: Կարդացեք, որ հանձնաժողովներն այլ բանի չվերածվեն», - նկատեց պատգամավորը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ պաշտոնյաներին խորհուրդ էին տվել կարդալ «Անասնաբակ»-ը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ