News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյն իր հրաժարականի մասին հայտարարելով՝ ելույթի վերջում արտասվել է:

Մեյը հայտնել է, որ հունիսի 7-ին կհեռանա Պահպանողական կուսակցության առաջնորդի պաշտոնից, սակայն կմնա Բրիտանիայի վարչապետ մինչեւ կուսակցության նոր ղեկավարի ընտրությունը: Թորիի ղեկավարի ընտրությունից հետո Մեյը կհեռանա վարչապետի պաշտոնից, հաղորդում է BBC-ն:

Դաունինգ սթրթիում էմոցիոնալ ելույթի ժամանակ Մեյն ասել է, որ արել է հնարավոր ամեն ինչ 2016-ի հանրաքվեի իրագործման  համար, որում հաղթել էին բրեքսիտի կողմնակիցները:

Իր հայտարարությունում Մեյը նշել էր, որ վարչապետի պաշտոնում նրան հաջորդողը պետք է խորհրդարանում կոնսենսուսի հասնի, որն անհրաժեշտ է ԵՄ-ից Բրիտանիայի դուրս գալու համար:

«Նման կոնսենսունսի հնարավոր է հասնել միայն այն դեպքում, եթե բանավեճի բոլոր կողմերը համաձայնվեն փոխզիջման», - ասել է Մեյը:

Ելույթի ավարտին նա արտասվել է:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ