News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Նոյեմբեր 13
USD
477.4
EUR
526.81
RUB
7.46
ME-USD
0.06
Տեսնել լրահոսը

Միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների սովորողները կարող են մինչեւ ուսման ավարտը բանակից տարկետում ստանալ:

Համապատասխան նախագիծը՝ «Զինվորական ծառայության եւ զինծառայողների կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ  եւ լրացումներ կատարելու մասին  մայիսի 24-ի նիստում հաստատեց Ազգային ժողովի պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը:

Բացի այդ օրենքի ընդունման դեպքում հնարավորություն կտրվի, որպեսզի ավագ պրապորշչիկները որպես շահառուներ ընդգրկվեն սպաների համար «Մատչելի եւ երկարաժամկետ հիփոթեքային վարկավորում» ծրագրում:

Օրենքի մյուս դրույթներից են պայմանագրային ծառայությանն անցնելու ցանկացողների տարիքը մինչեւ 40 տարեկանը բարձրացնելը՝ ներկայիս 36-ի փոխարեն:

«Իմ քայլը» դաշինքի խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը առաջարկեց որոշակի  զինվորական մասնագիտությունների համար պայմանագրային ծառայության տարիքը մինչեւ 45 տարեկանը բարձրացնել:

Նախագիծը ներկայացնող պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բաբայանը նշեց, որ եղբայրներին միաժամանակ բանակ զորակոչելու դեպքում, վիճակահանությանը կարող է մասնակցել եղբայրներից միայն մեկը, իսկ մյուսը կզորակոչվի նույն զորամաս:

«Զորակոչիկը, որի եղբայրն արդեն ծառայության է գտնվում, կարող է զորակոչվել  նույն զորամաս, եթե նա համապատասխանում է տվյալ զորամասում ծառայության պայմաններին»,- հավելեց նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ֆոտոռեպորտաժներ