News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հոկտեմբեր 22
USD
476.32
EUR
531.95
RUB
7.48
ME-USD
0.08
Տեսնել լրահոսը


ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը Պաշտպանության, անվտանգության, ներքին գործերի մշտական հանձնաժողովի նիստին ներկայացրել էր Գնումների մասին օրենքում փոփոխությունների նախագիծ, որով առաջարկվում է ՀՀ վարչապետի, նախագահի եւ ԱԺ նախագահի ծախսերը թափանցիկ դարձնել:

«Մեզ փաստացի մեղադրում են, որ փորձում ենք խաթարել ՀՀ անվտանգությունը, թիրախ դարձնել առաջին դեմքերին: Մեղադրանք հնչեց, որ մտերմություն ենք արել նախկին իշխանության հետ եւ տեսել ենք, թե ինչպես են շամպայնով լոգանքներ ընդունում: Եթե որեւէ մեկն ունի նման հստակ կասկածներ, կոչ եմ անում դիմել ԱԱԾ, թող գան, մեզ ձերբակալեն, եթե մեզանից որեւէ մեկը կփորձի երբեւէ ՀՀ անվտանգությանը վնասել: Ու չկարծեք, որ դուք ավելի շատ եք պետության մասին մտծում, քան մենք:

Որ դուք 70 տոկոս եք, չի նշանակում, որ անվտանգությունը միայն դուք եք: Մի կրկնեք նախկինների սխալները: Խոսքը գնումների գումարների բացահայտման մասին է, դուք հարցը տանում եք այլ դաշտ՝ օգտվելով ՀՀ անվտանգության էմոցիոնալ տիրույթից», – ասաց Գորգիսյանը:

Նա նշեց, որ նախկինում ասում էին, բանակում ինչն արվում է գաղտնի է, չի կարելի վերահսկողություն իրականացնել. «Ապրիլյանը եկավ ապացուցելու, որ այդ ամենը սխալ էր: Բանակում արվում էին գործողություններ, որոնք եթե ժամանակին կանգնեցվեին, մենք կարող էինք ունենալ այլ արդյունքներ»:

Նա ընդգծեց, որ եթե նժարի մի կողմում դնենք շամպայնը, մյուս կողմում անվտանգությունը, իրենք բնականաբար, ընտրելու են անվտանգությունը. «Բայց մենք այստեղ որեւէ կերպ չենք առաջարկում նվազենել ՀՀ անվտանգությունը: Մենք ասում ենք, որ երբ ՀՀ-ում դեռ բաց էր այս տեղեկատվությունը, եղել են կոնկրետ թվերի ծախսեր, որոնք մոտ կես մլրդ դրամի են հասնում: Իսկ հիմա չգիտենք այդ ծախսերի չափը»:

Նրա ելույթից հետո հանձնաժողովի անդամ, «Իմ քայլը» խմբակցության անդամ Քրիստինե Պողոսյանն արձագանքեց. «Պաշտոնապես հայտարարում եմ, որ Դուք պոպուլիստ եք»:

Երբ Գորգիսյանն առաջարկեց սահմանափակել նրա ելույթը, քանի որ կանոնակարգից դուրս է, Պողոսյանն ասաց. «Դուք ինձ չեք կարող արգելել, որ ելույթ ունենամ: Դուք անընհատ շահարկում եք 2016-ի ապրիլը: Եթե ուզում էիք հարցը քննարկել, գոնե մեկ քննարկում կունենայիք: Իսկ ձեզ հետ դաշինքը «Քաղաքացիական պայմանագրի» ամենամութ մասն է»:

Նիստը վարող Անդրանիկ Քոչարյանը հայտարարեց, որ իր մեղքն էլ կա, որ բանավեճը թեժացավ. «Հիմա կդնեմ քվեարկության եւ կտեսնենք, թե որն է կարեւոր շամպանսկին, թե անվտանգությունը»: Նա դիմեց Գորիսյանին. «Դուք փորձեիք քննարկումը անվտանգության տիրույթից տեղափոխեն պոպուլիզմի տիրույթ»:

Քվեարկությամբ օրինագիծը մերժվեց:

Վեճը թեժացավ, միջամտեց Սասուն Միքայելյանը: Գորգիսյանն էլ ասաց, որ շարժվում է պետականության շահերով:

«Քֆուր կանեմ, ով կկասկածի»,-ասաց Գորգիսյանը, ինչից հետո Քրիստինե Պողոսյանը կոչ արեց հեռացնել նրան նիստից:

Տպել