News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը


Կարծում եմ, որ արժանապատիպ հեռանալը շատ լավ բան է, սակայն այս դեպքում ես նման գործելաոճ չտեսա:  Այս մասին այսօր՝ մայիսի 24-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արայիկ Հարությունյանը՝ անդրադառնալով ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի հրաժարականին: Նա ասաց, որ ցանկացած ղեկավար, հատկապես մեծ հիմնարկի ղեկավար, հեռանալիս պետք է խոսի այն հաջողությունների եւ անհաջողությունների մասին, որ ունեցել է, այլ ոչ թե փորձի ուրիշներին ինչ-որ բաներում մեղադրել:

«Ես ցավում եմ, որ Արամ Սիմոնյանն այդ որոշումը շուտ չընդունեց եւ մի քանի տարով հետ գցեց ԵՊՀ-ն: Այն հետընթացը, որ կար ԵՊՀ-ում, ակներեւ է, եւ կարծում եմ` մի քիչ էլ խղճի խայթ է ունեցել, որովհետեւ ակնհայտ է, որ նրա օրոք ԵՊՀ-ն լուրջ հետընթաց է ունեցել»,- ասաց նախարարը եւ նշեց, որ դեռ որեւէ թեկնածուի մասին քննարկում չի եղել իր մոտ:

Հարցին՝ արդյոք հոգաբարձուների խորհուրդը լուծարելու ծրագիր է եղել, Արայիկ Հարությունյանն ասաց, որ հոգաբարձուների խորհուրդը չի լուծարվի, եթե անդամներն իրենք դրա համար դիմում չներկայացնեն ինչ-ինչ պատճառներով.

«Մենք հարգանքով ենք մոտենում բոլոր որոշումներին, որոնք հոգաբարձուների խորհուրդներն ընդունում են: Եթե մենք ցանկանայինք ունենալ այնպիսի հոգաբարձուների խորհուրդ, որը եղել է Արամ Սիմոնյանի օրոք ԵՊՀ-ում, միանշանակ կարող էինք այդպիսի խորհուրդ ձեւավորել, որն ամբողջությամբ կենթարկվեր նախարարությանը եւ պետությանը, բայց մենք այդպիսի բան չենք անում` այդպիսի անդեմ խորհուրդ ունենալու համար»,- ասաց նախարարը:

Հիշեցնենք, որ երեկ՝ մայիսի 23-ին ԵՊՀ-ում տեղի ունեցած գիտխորհրդի նիստի ավարտին ԵՊՀ արդեն նախկին ռեկտոր Արամ Սիմոնյանը հայտարարել էր իր հրաժարական տալու մասին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ