News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հունիս 17
USD
478.4
EUR
539.06
RUB
7.43
ME-USD
0.15
Տեսնել լրահոսը

ՀՀ Սահմանադրական դատարանում առկա իրավական ներուժը պետք է փոխանցել ԱՀ-ն մեր գործընկերներին՝ համատեղ մի շարք աշխատանքներ իրականացնելու համար: Այս մասին, այսօր՝ մայիսի 24-ին, Արցախի նախագահ Բակո Սահակյանի հետ հանդիպումից հետո այս մասին «Արցախպրես»-ի  հետ զրույցում ասել է Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր  Թովմասյանը՝  նշելով, որ  իրենք Արցախի նախագահի  հետ  կառուցողական հարաբերություններ ունեն:

Սահմանադրական դատարանի նախագահի  գլխավորած  պատվիրակությունն     առավոտյան եղել է Արցախի պետական համալսարանում:

 «Բավականին տպավորված եմ ուսանողության   հետ հանդիպումից: Ես բուհում հայտարարել եմ, որ համալսարանի ուսանողներն  իրենց   փորձուսուցումն կարող  են  անցնեն ՀՀ սահմանադրական դատարանում: Նախատեսում  ենք, որ  Սահմանադրական դատարանի բոլոր փորձառու  դատավորները տարվա ընթացքում մի քանի անգամ Արցախի  ուսանողների  առաջ    հանդես  գան  դասախոսություններով»,-ավելացրել  է  Հ. Թովմասյանը՝  տեղեկացնելով, որ  ինքը    հանդիսանում  է ԱՀ Սահմանադրության համահեղինակ,  և  որ  պարտավորված է  անել   ամեն ինչ՝    խնդիրներից  խուսափելու համար:

Ըստ  Հ. Թովմասյանի՝  իրենք   հանդիպումներ  են   ունենալու   նաև   ԱՀ  Գերագույն դատարանում  և  ԱՀ Ազգային  Ժողովում:

Տպել