News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Բելգրադը «սուր եւ ուժեղ» միջոցներ է պատրաստել  Պրիշտինայի հանդեպ ի պատասխան Կոսովոյի՝ հաշտության երկխոսությունը խափանելու գործողությունների։ Այս մասին ասել է Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը Կոսովոյի եւ Մետոխիայի սերբերի ներկայացուցիչների հետ հանդիպումից հետո, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։

«Մենք միջոցներ ենք պատրաստել։ Ձգտում ենք, որպեսզի դրանք չվնասեն Կոսովոյի եւ Մետոխիայի սերբերին, դրա համար դրանք սահմանափակ են, բայց շատ ուժեղ եւ սուր»,- ասել է Վուչիչը։ Միեւնույն ժամանակ, Սերբիայի նախագահը նշել է, որ միջոցների համալիրը չի կիրառվի մինչեւ Փարիզում Կոսովոյի խնդրով կայանալիք հանդիպման ավարտը։ «Մենք չենք մտցնի դրանք, քանի դեռ չի ավարտվել հանդիպումը Փարիզում»,- ասել է նա։

Ավելի վաղ տեղեկացվել էր, որ հանդիպումը Փարիզում, որտեղ քննարկվելու է Կոսովոյի հարցը, տեղի կունենա հուլիսի 1-ին կամ 2-ին։ Այն կդառնա Բեռլինի բանակցությունների շարունակությունը, որոնք ավարտվել են ապրիլի 30-ին առանց էական արդյունքների։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ