News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հոկտեմբեր 22
USD
476.32
EUR
531.95
RUB
7.48
ME-USD
0.07
Տեսնել լրահոսը

Սպանության համար դատապարտվածի կինը՝ Զարուհի Մեժլումյանը առանձնահատուկ կոշտությամբ օգտագործեց խորհրդարանի ամբիոնը քրեական գործերով դատարանների սխալները  ներկայացնելու համար: Հիշեցնենք, որ ԱԺ-ում անցումային արդարադատության հարցերով լսումներ են անցկացվում:

Մեժլումյանն իր ելույթը նվիրեց դատական սխալներին՝ վկայակոչելով իր մագիստրոսական թեզը: Այն պատրաստելու ընթացքում Մեժլումյանն ուսումնասիրել է 1991-2016 թվականներին «պատժի առավելագույն չափի դատապարտվածների» գործերը: Թե որքան գործեր են այդ ընթացքում հայտնաբերվել, որոնց վերաբերյալ դատավճիռները փոխվել են, հասարակությունը չի իմացել: Փոխարենն իմացել է, որ 90-ականներին դատավճիռները ներկայացվել են «Հանուն Հայաստանի Սովետական Սոցիալիստական հանրապետության» բլանկներով:

Հիշեցնենք, որ նշված ժամանակահատվածում անկախ Հայաստանում էլեկտրականությունը օրական մի քանի ժամով էր մատակարարվում, իսկ հացը քարտերով էր տրվում:

Զարուհի Մեժլումյանը ձգտում է հասնել իր ամուսին Մհեր Ենոքյան ազատ արձակմանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել